00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Որոշում ընդունելու համար ՀՀ նախագահին տրված ժամանակը լրանում է կեսգիշերին

© Sputnik / Nana MartirosyanПрезидент Армен Саркисян у крепости Лори берд
Президент Армен Саркисян у крепости Лори берд - Sputnik Արմենիա, 1920, 27.02.2021
Բաժանորդագրվել
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի պաշտոնանկության մասին որոշում ընդունելու համար մի քանի ժամ է մնացել։

ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի - Sputnik. ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի պաշտոնանկության մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկի վերաբերյալ որոշում ընդունելու համար ՀՀ նախագահ Արմեն Սարգսանին Սահմանադրությամբ հատկացված ժամանակը լրանում է այսօր կեսգիշերին։

Президент Армен Саркисян встретился с не входящими в парламентские фракции депутатами (27 февраля 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 27.02.2021
Նախագահը հանդիպել է անկախ պատգամավորների հետ. ներկա են եղել ոչ բոլորը

Այս մասին Sputnik Արմենիայի հարցին ի պապասխան հայտնեց ՀՀ նախագահի օգնական Հասմիկ Պետրոսյանը։

Հարցին, թե ինչ դիրքորոշում ունի տվյալ հարցի վերաբերյալ Արմեն Սարգսյանն ու ինչպես կարձագանքի Նիկոլ Փաշինյանին, Հասմիկ Պետրոսյանը պատասխանեց. «Այս պահին դժվարանում եմ պատասխանել»։

Նշենք, որ քիչ առաջ Բաղրամյան պողոտայում ընթացող հանրահավաքում ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ իրենց հաշվարկով Սահմանդրությամբ ՀՀ նախագահին` վարչապետի առաջարկությանն արձագանքելու ժամկետը լրանում է այսօր 18։00-ին։ «Մենք կսպասենք մինչև այդ ժամը ու կորոշենք մեր հետագա քայլերը»,- հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։

Հիշեցնենք` ՀՀ Սահմանադրությունը հանրապետության նախագահին 3 օր ժամանակ է տրամադրում` համապատասխան որոշում ընդունելու համար։ ՀՀ Սահմանդրության 133-րդ հոդվածի համաձայն, ՀՀ զինված ուժերի և այլ զորքերի բարձրագույն հրամանատարական կազմին նշանակում և ազատում է ՀՀ նախագահը` «վարչապետի առաջարկությամբ, օրենքով սահմանված դեպքերում և կարգով» և եռօրյա ժամկետում։ Իսկ Սահմանադրության 139–րդ հոդվածը ՀՀ նախագահին հնարավորություն է ընձեռում ազատման հրամանագիր չստորագրելու դեպքում վարչապետի առաջարկությունն` իր կողմից ներկայացրած առարկություններով վերադարձնել վարչապետին։ Եթե նախագահը ո՛չ ստորագրում է, ո՛չ վերադարձնում վարչապետին, ապա համապատասխան ակտն ուժի մեջ է մտնում իրավունքի ուժով, այլ կերպ ասած`արդեն ՀՀ վարչապետի որոշմամբ:

Վարչապետի կողմից նախագահի առարկությունները չընդունելու դեպքում ՀՀ նախագահը կարող է դիմել Սահմանադրական դատարան։ 

ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։

Արմեն Սարգսյանը դեռ որոշում չի կայացրել

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։

Նա հայտնեց նաև, ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, դեռ չի ստորագրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։

Նույն օրը Երևանում զուգահեռ հանրահավաքներ ու բողոքի երթեր անցկացվեցին։ Նիկոլ Փաշինյանն ու իր կողմնակիցները հավաքվել էին Հանրապետության հրապարակում, իսկ ընդդիմադիրները` Հայրենիքի փրկության շարժման նախաձեռնությամբ Ազատության հրապարակում պահանջում էին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

Նրանք հայտարարել են, որ Բաղրամյան պողոտայում` ԱԺ-ի դիմաց, անժամկետ նստացույց են իրականացնելու։

Լրահոս
0