04:33 17 մայիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.48
  • GBP734.61
  • EUR632.67
  • RUB7.06
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
602 0 0

Հանրապետության նախագահն ու վարչապետը հանդիպման ժամանակ անդրադարձել են նաև երկրի ներքաղաքական իրավիճակին:

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի – Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպել են: Տեղեկությունը հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։

«Քանի որ նախագահ Արմեն Սարգսյանը վատառողջ է, վարչապետը տեսակցելու նպատակով այցելել էր նրան: Բնականաբար, Հանրապետության նախագահն ու վարչապետն անդրադարձել են նաև երկրի ներքաղաքական իրավիճակին: Տարածվող այլ տեղեկությունները բացարձակապես սուտ են, և փորձ են ավելի սրելու առանց այն էլ լարված իրավիճակը»,– նշված է հաղորդագրության մեջ:

Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը մեկ անգամ ևս հորդորում է ձեռնպահ մնալ սադրիչ և կեղծ տեղեկություններ տարածելուց և ընդգծում, որ ՀՀ նախագահն առաջնորդվում է բացառապես Սահմանադրությամբ և համապետական ու համազգային շահերով, գործում է իր սահմանադրական լիազորությունների շրջանակում: 

Նշենք, որ ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, թե Փաշինյանը գնացել է ՀՀ նախագահի տուն և Սարգսյանից պահանջել, որ ստորագրի Օնիկ Գասպարյանին ազատելու իր հրամանը:

Հիշեցնենք` հայաստանյան ներքաղաքաղական իրավիճակն ավելի սրվեց, երբ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը` ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։ Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։

Նա հայտնեց նաև, որ ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, դեռ չի ստորագրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։ Փետրվարի 27-ի երեկոյան ՀՀ նախագահի աշխատակազմը հայտարարեց, որ Արմեն Սարգսյանը ՀՀ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի պաշտոնանկության հրամանագրի նախագիծն իր առարկություններով վերադարձրել է ՀՀ վարչապետին:

Դրան հետևեց վարչապետ Փաշինյանի հայտարարությունը, որ ՀՀ նախագահի որոշումն ամենևին չի նպաստում ստեղծված իրավիճակի հանգուցալուծմանը։ Վարչապետը տեղեկացրեց, որ ԳՇ պետին պաշտոնանկ անելու միջնորդությունը կրկին ուղարկում է ՀՀ նախագահին՝ ակնկալելով, որ այն սահմանված կարգով կստորագրվի։

Փետրվարի 27-ին Փաշինյանը հայտարարեց, որ մարտի 1-ին հանրահավաք է անցկացնելու Հանրապետության հրապարակում։ Նա բոլորին հորդորել է մասնակցել հանրահավաքին ու երթին։

Ըստ թեմայի

ԳԱԱ–ն Փաշինյանից պահանջում է պատերազմում կրած անհաջողությունը չբարդել զիվորականների վրա
Ազգովի համախմբվել բանակի շուրջ. ՀՀԿ-ն հայտարարություն է տարածել
«Ինչ ինքը ուզի, պատրաստ ենք». Էդմոն Մարուքյանը նոր առաջարկ է անում վարչապետ Փաշինյանին
թեգերը:
Արմեն Սարգսյան, Նիկոլ Փաշինյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ