07:35 19 մայիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD521.55
  • GBP740.81
  • EUR637.23
  • RUB7.08
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
162 0 0

Արտակ Զաքարյանը նշել է նաև, որ վարչապետը խաչ է քաշել Օնիկ Գասպարյանի և մյուսների ողջ կյանքի իմաստի ու արժանապատվության վրա։

ԵՐԵՎԱՆ, 2 մարտի - Sputnik. ՀՀ ՊՆ նախկին առաջին տեղակալ, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Արտակ Զաքարյանը կարծում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բարոյական կամ այլ իրավունք չունի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու համար։

Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել` ասելով, որ Օնիկ Գասպարյանի միակ սխալն այն էր, որ Փաշինյանի նման դավաճանին, միանձնյա կապիտուլիացիան ստորագրելուց անմիջապես հետո չի ձերբակալել։

«Օնիկ Գասպարյանը Հայաստանը և Արցախը պաշտպանել է առաջին պատերազմում, 2016թ. ապրիլյան պատերազմում, 2020թ. արցախյան վերջին պատերազմում։ Պաշտպանում է նաև այսօր։ Օնիկն իր ամբողջ կյանքը Զինուժին է նվիրել, անբասիր ծառայել, անուն ու հարգանք է ձեռք բերել։ Օնիկի միակ սխալը ժողովրդի վենդետայից ՊՆ բունկերում քեզ պատսպարելն էր»,–գրել է Զաքարյանը։

Նրա խոսքով` Գասպարյանի մարդկային առաքինությունը և գեներալական հայրենասիրությունը կայանում է նաև նրանում, որ ընդդիմությանը համոզում էր հետպատերազմական շրջանում որոշ ժամանակ աջակցեն կառավարությանը։ Զաքարյանը վստահեցնում է, որ ԳՇ պետը հույս ուներ, որ Փաշինյանը կգիտակցի իրավիճակի լրջությունը, և կփորձի դուրս բերել Հայաստանն ու Արցախը ծանր բարոյահոգեբանական վիճակից։ Սակայն, ըստ Զաքարյանի, Փաշինյանը փորձեց իր պարտությունը գցել Գասպարյանի ու նրա նման հայրենասեր բարձրաստիճան զինվորականների «գրպանը»՝ մեղադրելով նրանց այն հարցերում, որտեղ հենց վարչապետին պետք է մեղադրեին։

Արտակ Զաքարյանը նշել է նաև, որ վարչապետը ջնջել է Օնիկ Գասպարյանի ու նրա պես տասնյակ հազարավոր հայրենասերների անցած փառավոր մարտական ուղին, խաչ քաշել նրանց ողջ կյանքի իմաստի ու արժանապատվության վրա։

Ավտոբուսներ եղել են, վարչական ռեսուրս` ոչ. Սիմոնյանը`մարդկանց հանրահավաքի բերելու մասին

«Լսի՛ր, քո արարքը տղամարդկության ամենաստոր կետում է։ Էրդողանն ու Ալիևը, քո երեկվա «ելույթը» լսելուց հետո, այսօր առավոտյան նամազով, Մուհամմադ մարգարեից քո հարամ մեղքերի համար էլ են երևի թողություն խնդրել։ Եվ իմացի՛ր, երջանիկ են այն ղեկավարները, որոնց ժողովուրդն ուղարկում է տուն։ Քեզ քարշ են տալու դատարան, այնպես, ինչպես դու ես քարշ տվել նրանց հանրահավաքի՝ ստիպողաբար»,–իր խոսքն ամփոփել է Զաքարյանը։

Հիշեցնենք, որ երեկ Հանրապետության հրապարակում վարչապետը հանրահավաք էր անցկացրել։ Միաժամանակ, Բաղրամյան պողոտայում «Հայրենիքի փրկման շարժումն» էր հանրահավաք անում։   

Իրադրությունը սրվեց այն բանից հետո, երբ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։

Նա հայտնեց նաև, ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և հետ ուղարկեց փետրվարի 27–ին։ Նույն օրը վարչապետը կրկին առաջարկությունն ուղարկեց ՀՀ նախագահին։

Ըստ թեմայի

Առանց Նիկոլի՞, թե՞ նրա հետ. Փաշինյանի կողմնակիցներն ու հակառակորդները լապտերներ վառեցին
Նիկո՛լ, ներողությունը շատ քիչ է. Իշխան Սաղաթելյանն արձագանքեց վարչապետի ներողությանը
Շահո՞ւմ են, թե՞ կորցնում՝ երկրի ղեկավար դառնալով
թեգերը:
հանրահավաք, Հրաժարական, Նիկոլ Փաշինյան, Օնիկ Գասպարյան, Արտակ Զաքարյան

Գլխավոր թեմաներ