02:40 23 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD527.76
  • GBP731.32
  • EUR627.98
  • RUB7.09
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
324 0 0

ԱԳՆ խոսնակն արձանագրել է, որ հայ գերիներին պատանդի կարգավիճակում շարունակական պահելը խաթարում է եռակողմ հայտարարության մեջ արձանագրված պայմանավորվածությունների իրականացմանը։

ԵՐԵՎԱՆ, 15 մարտի - Sputnik. ՀՀ ԱԳ նախարարի խոսնակ Աննա Նաղդալյանը պատասխանել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի՝ Շվեդիայի ԱԳ նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Անն Լինդեի հետ բանակցություններից հետո ճեպազրույցում արած հայտարարությանը թե Ադրբեջանը, համաձայն իր պարտավորությունների, հայկական կողմին է փոխանցել ռազմական գործողությունների ընթացքում և դրանից առաջ գերեվարված բոլոր ռազմագերիներին:

«Սա ադրբեջանական կողմի հերթական կեղծիքն է հումանիտար բնույթի այս հրատապ հարցի վերաբերյալ: Ադրբեջանի ԱԳ նախարարն իր հայտարարությամբ հակադրվում է հենց այդ երկրի մյուս պատկան մարմիններին, որոնք հաստատել են Ադրբեջանում տասնյակ հայ ռազմագերիների առկայության փաստը՝ գերեվարված ինչպես ռազմական գործողությունների ժամանակ, այնպես էլ՝ հրադադարի հաստատումից հետո»,- ասել է Նաղդալյանը:

ԱԳՆ խոսնակը նաև շեշտել է, ոև Ադրբեջանը հայ ռազմագերիների վերաբերյալ տեղեկատվությունը չի ներկայացնում նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանին՝ «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» միջպետական գործի շրջանակներում։ ՄԻԵԴ-ը վերջերս որոշում է կայացրել այս առնչությամբ ծանուցել Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեին՝ ընդգծելով, որ Ադրբեջանը բազմիցս խախտել է Եվրոպական դատարանի սահմանած ժամկետները և չի տրամադրել ամբողջական տեղեկատվություն։

«Ներկայումս Ադրբեջանի դեմ կիրառվում են ընթացիկ միջանկյալ միջոցներ 188 հայ գերիների վերաբերյալ։ Պետք է ընդգծեմ, որ միջանկյալ միջոցների չկատարումը հավասարազոր է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի խախտման»,- ասել է Նաղդալյանը։

Խոսնակը հիշեցրել է, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության 8-րդ դրույթը վերաբերում է բոլոր ռազմագերիներին և պատանդի կարգավիճակում հայտնված այլ անձանց, և որ նմանօրինակ հայտարարություններով ադրբեջանական կողմը վկայում է, որ միտումնավոր կերպով չի կատարում այդ եռակողմ հայտարարությունը:

«Իբր գերիների հետ կոպիտ եմ խոսել». Ադրբեջանը բողոք է ներկայացրել ՀՀ ՄԻՊ գրասենյակի դեմ

ԱԳՆ խոսնակն արձանագրել է, որ հայ գերիներին պատանդի կարգավիճակում շարունակական պահելը խաթարում է եռակողմ հայտարարության մեջ արձանագրված պայմանավորվածությունների իրականացմանը:

Հավելենք, որ մինչ այսօր Բաքվում գտնվող հայ գերիների թվի վերաբերյալ պաշտոնական թիվ չէր հրապարակվել։

Հրադադարի հաստատումից ի վեր Հայատան է վերադարձել 69 գերի։ Եվս մեկը՝ Մարալ Նաջարյանը մարտի 10–ին Բաքվից վերադարձել էր Բեյրութ։

Ըստ թեմայի

Արցախի ՄԻՊ պաշտոնակատարն ու ՄԻԵԴ–ում Հայաստանի ներկայացուցիչը քննարկել են գերիների հարցը
Նոր զարգացումներ. ՄԻԵԴ-ը հայ գերիների հարցով ծանուցել է ԵԽ նախարարների կոմիտեին
«Իբր գերիների հետ կոպիտ եմ խոսել». Ադրբեջանը բողոք է ներկայացրել ՀՀ ՄԻՊ գրասենյակի դեմ
թեգերը:
գերի, Ադրբեջան, Հայաստան

Գլխավոր թեմաներ