07:38 23 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD527.76
  • GBP731.32
  • EUR627.98
  • RUB7.09
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
44 0 0

Նախագահ Արմեն Սարգսյանը ԵԱՀԿ գործող նախագահի հետ հանդիպմանը բարձրացրել է հայ ռազմագերիների ու քաղաքացիական անձանց վերադարձի հարցերը։

ԵՐԵՎԱՆ, 16 մարտի - Sputnik. Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Շվեդիայի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Անն Լինդեի գլխավորած պատվիրակությանը: Տեղեկությունը հայտնում են նախագահի աշխատակազմից։

Արմեն Սարգսյանն անդրադարձել է Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմին, դրա հետևանքներին, ստեղծված իրավիճակին ու մարտահրավերներին: 

Նշելով, որ տարածաշրջանի ներկայիս վիճակը գտնվում է ԵԱՀԿ-ի ուշադրության կենտրոնում, որպես ԵԱՀԿ գործող նախագահ՝ Անն Լինդեն ԼՂ հակամարտության կարգավորման գործում կարևորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի ջանքերը խաղաղության հաստատման և երկարաժամկետ ու կայուն լուծում գտնելու ուղղությամբ:

ՌԴ ԱԳ փոխնախարարը և Հարավային Կովկասում ԵԱՀԿ ներկայացուցիչը քննարկել են Արցախի հարցը

Նախագահ Արմեն Սարգսյանն առանձնահատուկ անդրադարձել է մարդասիրական խնդիրներին՝ նշելով, որ Ադրբեջանը շարունակում է խախտել միջազգային հումանիտար իրավունքները` անազատության մեջ պահելով հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց։ Նա ընդգծել է, որ Հայաստանն ակնկալում է միջազգային գործընկերների աջակցությունն այդ կարևորագույն հարցի լուծման գործում:

Ավելի վաղ Լինդեն հանդիպել էր ՀՀ ու ԱՀ արտգործնախարարների և վարչապետի հետ։

Ըստ թեմայի

ԵԱՀԿ Մինսկի խումբը Բաքվի ու Երևանի հետ քննարկել է Ղարաբաղում տիրող իրավիճակը
Իրավիճակը պետք է հանդարտվի առանց բռնության. ԵԱՀԿ նախագահը` հայաստանյան դեպքերի մասին
Ինչի՞ մասին է խոսել ՀՀ արտգործնախարարը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ հանդիպման ժամանակ
թեգերը:
գերի, Հայաստան, ԵԱՀԿ, Արմեն Սարգսյան

Գլխավոր թեմաներ