23:14 23 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD528.12
  • GBP727.43
  • EUR627.93
  • RUB6.93
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
ԱԺ արտահերթ ընտրություններ 2021 (12)
285 0 0

Սոս Հակոբյանի խոսքով` իրենք պետք է մոբիլիզացնեն բոլոր ռեսուրսները և օգտվեն արտահերթ ընտրություններին մասնակցելու հնարավորությունից։

ԵՐԵՎԱՆ, 18 մարտի – Sputnik. «Հայրենիք» կուսակցությունը կմասնակցի արտահերթ ընտրություններին։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը։

«90 տոկոսով վստահ ենք, որ կլինեն արտահերթ ընտրություններ, և մենք անպայման կմասնակցենք, հնարավոր է` դաշինք կազմենք։ Մասնակցելու ենք, որպեսզի ժողովուրդն ունենա իշխանության այլընտրանք, որպեսզի կարողանա այլ ուժի օգտին քվեարկել»,–ասաց Հակոբյանը։

Նրա խոսքով` իհարկե ենթադրում են, որ ընտրությունները կեղծվելու են, քանի որ հանրահավաքների կազմակերպումից ամեն ինչ պարզ է դառնում։

«Բայց մենք՝ որպես ընդդիմություն, պետք է մոբիլիզացնենք մեր բոլոր ռեսուրսները և օգտվենք այդ ընտրություններին մասնակցելու հնարավորությունից։ Եթե մենք այսօր չմասնակցենք ընտրություններին, ով գիտի, թե մեկ էլ երբ կլինեն ընտրություններ, կամ կլինեն դրանք ընդհանրապես», –ասաց նա։

Հիշեցնենք` այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպումից հետո հայտարարեց, որ հունիսի 20-ին Հայաստանի Հանրապետությունում կանցկացվեն խորհրդարանական արտահերթ ընտրություններ:

Հունիսի 20-ը` որպես արտահերթ ընտրությունների օր, մեզ համար ընդունելի է. Մարուքյան

թեմա:
ԱԺ արտահերթ ընտրություններ 2021 (12)

Ըստ թեմայի

Լևոն Տեր–Պետրոսյանն իր հայտարարությամբ միացավ 17 ուժերի նպատակներին. Անդրանիկ Քոչարյան
Փաշինյանի հեռանալու հույսերն անհիմն են. Հայաստանը պետականությունը կորցնելու ճանապարհի՞ն է
Ես քաղաքական խրամատը չեմ լքելու. Սերժ Սարգսյան
թեգերը:
Ընտրություններ, Արթուր Վանեցյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ