00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ակցիաները կշարունակենք, ընտրության մասին վարչապետի գրառումը հավատ չի ներշնչում. Սաղաթելյան

© Sputnik / Asatur YesayantsИшхан Сагателян во время митинга оппозиции (10 марта 2021). Еревaн
Ишхан Сагателян во время митинга оппозиции (10 марта 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 19.03.2021
Բաժանորդագրվել
Իշխան Սաղաթելյանը հայտարարեց` հնարավոր է Հայրենիքի փրկության շարժման մարտավարության փոփոխություն լինի։

ԵՐԵՎԱՆ, 19 մարտի - Sputnik. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե հունիսի 20-ին տեղի են ունենալու արտահերթ ընտրություններ, փաստ չի, որ տեղի են ունենալու խորհրդարանական ընտրություններ, և դա Հայրենիքի փրկության շարժմանը հավատ չի ներշնչում։ Բաղրամյան պողոտայում ընթացող մամուլի ասուլիսի ժամանակ նման կարծիք հայտնեց Հայրենիքի փրկության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը։

Ален Симонян - Sputnik Արմենիա, 1920, 19.03.2021
Մինչև ընտրություններ վարչապետի ԺՊ լինելու է Նիկոլ Փաշինյանը. Ալեն Սիմոնյան

Նրա խոսքով` խորհրդարանական ընտրություններ տեղի ունենալու համար անհրաժեշտ է, որ վարչապետը 2 անգամ հրաժարական տա, այդ ժամանակահատվածում վարչապետ չընտրվի, լուծարվի խորհրդարանը և նոր նշանակվի ընտրությւոններ։

«Այս ընթացքում մի քանի անգամ իշխանությունը խոսել է արտահերթ ընտրություն կազմակերպելու մասին, իսկ հետո հրաժարվել դրանից։ Ավելին, պատերազմի օրերին էլ 44 օր մեզ ստերով են կերակրել, ուստի ունենք բոլոր հիմքերը կասկածելու, թե հունիսի 20-ին ընտրություն է լինելու»,–ասաց Սաղաթելյանը։

Նրա խոսքով` եթե անգամ ընտրություն տեղի ունենա, դա բավարարում է իրենց շարժման պահանջների մի մասը։ Հարցն այն է, որ Սաղաթելյանը կարծում է` Փաշինյանի ժամանակավոր պաշտոնակատարման պարագայում ընտրություն կազմակերպելը չի լինելու մրցակցային և արդար։

Սաղաթելյանը հայտարարեց` անհնազանդության ակցիաները շարունակվելու են, հնարավոր է մարտավարության փոփոխություն, սակայն անիմաստ են համարում արտահերթ ընտրությունների օրակարգ մտնելը, եթե նման բան չկա և կա միայն այդ մասին հայտարարություն։

Հարցին, թե ո՞վ կարող է վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար լինել Փաշինյանի փոխարեն` Սաղաթելյանը պատասխանեց, որ Վազգեն Մանուկյանը կարող է նրա փոխարեն լինել կամ էլ որևէ այլ չեզոք անձի թեկնածություն կարող են քննարկել։

Կարո՞ղ եք կողմնորոշվել` ինչ եք ուզում. Մարուքյանը` ընտրություններ անցկացնելուց դժգոհներին

Սաղաթելյանը հայտնեց, որ իր կուսակցությունը` Դաշնակցությունը, ընտրությունների օրակարգի մեջ չի մտնելու, այլ շարունակելու է պահանջել, որպեսզի վարչապետը հեռանա։

Նա հավելեց, որ առաջիկայում խորհրդի նիստ կլինի, որից հետո հանդես կգան շարժման հետագա անելիքների վերաբերյալ հայտարարությամբ։

Լրահոս
0