17:33 13 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD519.43
  • GBP715.00
  • EUR617.91
  • RUB6.73
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
40510

Նոր քաղաքական ուժի ներկայացուցիչները մեկնաբանել են երկրի ներկայիս իշխանության քաղաքականությունն ու ներկայացրել Հայաստանի վերականգնման իրենց տեսլականը:

ԵՐԵՎԱՆ, 20 մարտի - Sputnik. Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը կուսակցություն է ստեղծել, որը կոչվում է «Վերածնվող Հայաստան»։ Այսօր կայացավ կուսակցության ներկայացուցիչների մամուլի ասուլիսը, որի ընթացքում նրանք ներկայացրին նոր քաղաքական ուժի դիրքորոշումները։

Հակոբյանը նշեց, որ կուսակցության կարգախոսն է «Անվտանգություն, արդարություն ու աշխատանք»: Նոր քաղաքական ուժը առաջնային խնդիր է համարում սահմանային և ընդհանրապես երկրի անվտանգության ապահովումը։ Հակոբյանն ընդգծեց, որ իրենց շարժումը սկսվել է Սյունիքի մարզից։ Նրա խոսքով՝ պատահական չէ, որ կուսակցության կազմում են Սյունիքի որոշ համայնքների ղեկավարներ, որոնք ավելի վաղ հանդես էին եկել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով:

«Սյունիքի բնակիչներն ամեն օր իրենց վրա զգում են, թե ինչ է նշանակում ապրել հակառակորդի կողքին, պարբերաբար անցնել ադրբեջանական դրոշների, նրանց զինծառայողների կողքով, ամեն օր անվտանգության հետ կապված խնդիրներ լուծել», - ասաց Հակոբյանը:

Մեզ դավաճաններ են ղեկավարում. կայացավ «3-րդ ուժ» քաղաքացիական նախաձեռնության ժողովը

Քաղաքական գործիչը նշեց` Հայաստանի գործող իշխանությունները ձախողել են բոլոր ոլորտներում։ Մասնավորապես, ըստ նրա, վերջին տարիների ընթացքում երկրի ղեկավարությունը վարել է ապաշնորհ տնտեսական քաղաքականություն, որի արդյունքում երկրում անկում է գրանցվել։ Հետընթացի ապացույցներից մեկը վերջին երկուսուկես տարվա ընթացքում արտաքին պարտքի ավելացումն է։

«Արտաքին պարտքը 2.3 միլիարդով բարձրացավ 2.5 տարվա ընթացքում, ու դրա դիմաց մենք չտեսանք ոչինչ բացի պարգևավճարներից: Covid–ի դեմ տանուլ տված պայքար: Հիշեցնեմ, որ երբ ամբողջ աշխարհն արդեն տագնապ էր բարձրացնում և լոքդաունի մեջ էին մտնում երկրները, Նիկոլ Փաշինյանը անտեսելով այդ ամեն ինչը և վեր դասելով իր անձնական շահն ազգային անվտանգության շահերից, սկսկեց իր քայլարշավը Սյունիքից և առաջարկեց պայքարել Covid–ի դեմ պինցետով եւ թթի արաղով»,-ասաց Հակոբյանը։

Սակայն Հայաստանի պատմության ամենախայտառակ էջը նոր կուսակցության առաջնորդը համարում է պարտությունն Արցախում։ Հակոբյանի խոսքով՝ այսօր անհրաժեշտ է վերականգնել ոչ միայն տնտեսությունը, այլև երկրի զինված ուժերը:

Նա ընդգծեց, որ կուսակցությունը պատրաստ է համագործակցել երկրի քաղաքական դաշտում գործող բոլոր առողջ ուժերի հետ։

Նորաստեղծ կուսակցության վարչության կազմում են Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը, Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանը, Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը, Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանը, Տեղ համայնքի ղեկավար Ներսես Շադունցն ու Տաթևի նախկին քաղաքապետ Մուրադ Սիմոնյանը:

Սերժ Սարգսյանը գիտեր` որտեղ է բերել-հասցրել Ղարաբաղի բանակցային գործընթացը. Նիկոլ Փաշինյան

Ըստ թեմայի

Արթուր Վանեցյանի գլխավորած կուսակցությունը կմասնակցի արտահերթ ընտրություններին
Քոչարյանը չի պատրաստվում իր կուսակցությունը ստեղծել, բայց և չի բացառում
«17 կուսակցությունների միջև տարաձայնություններ չկան». Ծառուկյանը ելույթ կունենա
թեգերը:
«Վերածնվող Հայաստան» կուսակցություն, կուսակցություն, Վահե Հակոբյան

Գլխավոր թեմաներ