08:51 23 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.24
  • GBP726.17
  • EUR628.99
  • RUB6.86
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
69 0 0

ԱԺ նախկին նախագահի խոսքով` ՀՀԿ–ի խնդիրը մեկն է` հայ ազգն իր պետականությամբ պետք է պահպանվի։

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի - Sputnik.  ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանը չի հավատում, որ հունիսի 20-ին խորհրդարանական արտահերթ ընտրություններ են լինելու։ Սահակյանն իր կարծիքը հայտնեց Կոմիտասի անվան պանթեոնում լրագրողների հետ ճեպազրույցում։

ՀՀԿ վերնախավն այցելել էր պանթեոն` հարգանքի տուրք մատուցելու ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հիշատակին. Մարգարյանը մահացել էր 2007-ի մարտի 25-ին։

«Չենք քննարկել ընտրությունների հարցը, համենայն դեպս ոչ միայն մենք, այլ բոլորը կարծում են, որ ամենամեծ դիրքորոշումն ունենալու է ՀՀԿ–ն»,–ասաց Սահակյանը։

Նա հայտնեց, որ չեն քննարկել` ընտրություններին մասնակցելու են, թե ոչ կամ էլ դաշինք կազմելու են որևէ կուսակցության հետ, թե ոչ։ ՀՀԿ–ի խնդիրը, ըստ Սահակյանի, մեկն է` հայ ազգն իր պետականությամբ պետք է պահպանվի։

«Տա աստված, որ իշխանության գան մարդիկ, որոնք պաշտում են հայ ժողովրդին»,–ասաց Սահակյանը։

Հարցին, թե կա՞ն նման մարդիկ, Սահակյանը պատասխանեց` իհարկե կան։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Հայաստանում սկսվեցին բողոքի ակցիաներ։ 17 կուսակցությունների նախաձեռնությամբ ստեղծված Հայրենիքի փրկության շարժումը պահանջում է վարչապետի հրաժարական, ապա մեկ տարի Ազգային համաձայնության կառավարություն՝ Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ, նոր միայն խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացում։ 

Մարտի 18-ին էլ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հունիսի 20-ին Հայաստանի Հանրապետությունում կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ։

Հավելենք, որ ավելի վաղ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ «ՀՀԿ-ն էլ է լինելու էլ ավելի ակտիվ, և եթե առանց կապիտուլյանտի ընտրություններ լինեն», իրենք ակտիվորեն մասնակցելու են։ Նա նաև շեշտել էր, որ ավարտել է իր ծառայությունը ՀՀ բարձրադիր պաշտոններում:

Կարող է լինել ցանկացած լուրջ պաշտոնյայի խորհրդատու, խորհրդական, բայց ոչ ավելին, սակայն դա չի նշանակում, թե ինքը հեռանում է ակտիվ քաղաքականությունից:

«Արցախյան պատերազմի մասին հարցազրույցի հետքերով». ինչում էր ճիշտ ու սխալ Սերժ Սարգսյանը

Ըստ թեմայի

Այս գործի ավարտը լինելու է Ռոբերտ Քոչարյանի դեմ քրեական հետապնդման դադարեցումը. Վարդևանյան
Թշնամուն գրկի մեջ խեղդելու արվեստը․ ի՞նչ խաղ են խաղում Ռուսաստանն ու Թուրքիան
Ինչպես է ընդդիմությունը բացում Բաղրամյան պողոտան. տեսանյութ
Իմքայլականները քվեարկության պահին են իմացել, որ իրենք կողմ են ռազմական դրության չեղարկմանը
թեգերը:
Ընտրություններ, Գալուստ Սահակյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ