08:30 23 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.24
  • GBP726.17
  • EUR628.99
  • RUB6.86
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
202 0 0

Նախկին նախարարը կարծում է, որ Ընտրական օրենսգրքի մի շարք փոփոխություններ խնդրահարույց են ու հետագայում կարող են լուրջ խնդիրների հանգեցնել։

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի - Sputnik. Ընտրություններից երկու ամիս առաջ Ընտրական օրենսգիրք ընդունել ու ստիպել քաղաքական ուժերին ադապտացվել դրան, բացարձակ անընդունելի է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը` անդրադառնալով իշխանությունների ներկայացրած Ընտրական օրենսգրքի նախագծին։

«Հապճեպությունը նկատվում է նաև փաստաթղթի որակի մեջ։ Այն կազմված է ծայրահեղ փնթի, կիսատ–պռատ ու բազմաթիվ թերություններով, որոնք հետագայում բազմաթիվ վեճերի տեղիք են տալու», - նշեց նա։

Հովհաննիսյանը նկատեց, որ իշխանական սորոսական թևը դեռևս 2017 թվականից փորձել է օրակարգ բերել փակ համամասնական ընտրական համակարգը և այժմ լոբինգով, իսկ գուցե նաև Նիկոլ Փաշինյանի վրա ճշմամբ կարողացել է հասնել դրան։

Ըստ նրա` սա ունի նպատակ քաղաքական ընդդիմախոսներին վնասելու, վատ վիճակի մեջ դնելու, քանի որ պատմություն, հետագիծ ու մարզային գրասենյակներ ունեցող կուսակցություններն ունեն ճանաչելի, ընդունելի ու վարկանիշ ունեցող թեկնածուներ տեղերում, հետևապես իրենց համար նախընտրելի է բաց ցուցակներով ընտրությունը (ռեյտինգային)։

«Գաղտնիք չէ, որ Փաշինյանի խմբակցությունում կա Նիկոլը և մյուսները, իսկ նրանք, ինպես հենց իրենք են նշում ` ուսապարկեր են, անհասկանալի կենսագրությամբ ու հետագծով մարդիկ։ Առանց Փաշինյանի, իրենք նույնիսկ ընտրական շեմը չեն հաղթահարի։ Դա բացառված է», - ընգծեց Արփինե Հովհաննիսյանը։

Ըստ նախկին նախարարի` աշխարհում համարվում է, որ փակ ցուցակները վերացնում են ներկուսակցական ժողովրդավարությունը, և մրցակցությունը լինում է կուսակցապետերի միջև։ Նրա խոսքով` Հայաստանը երբևէ չի փայլել ներկուսակցական ժողովրդավարության ցայտուն դրսևորումներով, բայց աշխատանքներ տարվել են ու բաց ցուցակներով ընտրության գնալը դրան ուղղված քայլերից մեկն է եղել։

«Իմ քայլը» ցանկանում է ընտրություններն անցկացնել նոր ընտրական օրենսգրքով. Մակունց

Մինչդեռ ներկայիս իշխանության դեպքում խոսել ներկուսակցական ժողովրդավարությունից, առհասարակ անիմաստ է։ Ինչ վերաբերում է իշխանության ներկայացուցիչների պնդումներին, թե բաց համամասնական ընտրակարգի վերացումը կօգնի ընտրական պրոցեսներից դուրս թողել թաղային հեղինակություններին ու կաշառք բաժանողներին, Հովաննիսյանը դրանք հեքիաթներ անվանեց։

«Երեսպաշտությունն անգամ պետք է սահմաններ ունենանա։ 2018 թվականին Փաշինյանի թույլտվությամբ այդ թաղային հեղինակություններն օգնել են իրենցից շատերին պատգամավոր դառնալ։ Այժմ իրենք առհասարակ վերացնում են մարզերին դեր ու նշանակություն տալը։ Սյունիքում կամ Վայոց Ձորում մարդը պետք է ընտրի Փաշինյանին, այլ ոչ տեղում աշխատող մարդուն»,- նշեց քաղաքական գործիչը։

Ինչ վերաբերում է ընտրական շեմի իջեցմանը` կուսակցությունների դեպքում 3%, իսկ դաշինքների դեպքում` 5% (այժմ գործող 5 և 7% -ի փոխարեն), ապա Հովհաննիսյանը նշեց, որ դա միջազգային պրակտիկայում խրախուսվում է, որպեսզի նոր կուսակցություններ հայտնվեն խորհրդարանում։

Սակայն Հայաստանի նման երկրներում դա կարող է բերել կայունության նվազման և հետագայում ճգնաժամային իրավիճակների։

«Այժմյան հայկական իրականությունում այս փոփոխությամբ փորձ է արվում Փաշինյանին լոյալ մարդ–կուսակցություններին խորհրդարան անցկացնել», - ընդգծեց նա։

Հիշեցնենք, որ 2021-ի մարտի 18–ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ համաձայնության է եկել «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների հետ հունիսի 20-ին արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման վերաբերյալ։
Դրանից հետո իշխող ուժը հայտարարեց, որ ցանկանում է արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացնել նոր ընտրական օրենսգրքով, որի հիմաքում փակ համամասնական ընտրակարգն է։

Նախագիծն արդեն ուղարկվել է Վենետիկի հանձնաժողով, որն իր վերջին լիագումար նիստում որոշում է կայացրել հրատապ ընթացակարգով քննարկել այն։

ԲՀԿ–ի համար միևնույնն է` Ընտրական օրենսգիրքը կփոփոխվի, թե ոչ. Տոնոյան

Ըստ թեմայի

Նոր դատավորներ` հին բարքեր. Հովհաննիսյանը հայտնեց` ինչ է թաքցնում իշխանության նոր նախագիծը
«Խայտառակվեք մինչև վերջ». Արփինե Հովհաննիսյան
Ի՞նչ է ուզում Արփինե Հովհաննիսյանը Նիկոլ Փաշինյանից. նա նամակ է գրել վարչապետին
թեգերը:
Իշխանություն, Հայաստան, Ընտրություններ, Ընտրական օրենսգիրք, Արփինե Հովհաննիսյան

Գլխավոր թեմաներ