11:42 16 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD521.20
  • GBP718.58
  • EUR624.29
  • RUB6.79
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
88 0 0

Զոհրաբյանն ընդունված օրինագիծը խայտառակություն է համարում, որն ուղղված է խոսքի ազատության, լրատվամիջոցների, քաղաքական գործիչների, քաղաքացիների դեմ։

ԵՐԵՎԱՆ, 26 մարտի — Sputnik. ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Վենետիկի հանձնաժողով է ուղարկել Ալեն Սիմոնյանի՝ զրպարտության և վիրավորանքի համար պատիժը խստացնելու մասին օրինագիծը: Տեղեկությունը  նա այսօր հայտնել է ԱԺ–ում լրագրողների հետ ունեցած ճեպազրույցում։

Ավելի վաղ խորհրդարանը հավանություն էր տվել Քաղաքացիական օրենսգրքում Սիմոնյանի առաջարկած փոփոխություններին, որոնք ենթադրում են վիրավորանքի փոխհատուցման չափը 1 մլն դրամից հասցնել 3 – ի, իսկ զրպարտության դեպքում ՝ 2-ից 6 մլն դրամի:

«Ալեն Սիմոնյանի նախագիծն ուղղված է խոսքի ազատության դեմ, այն պրեսսինգ է լրատվամիջոցների, քաղաքական գործիչների, քաղաքացիների վրա, որ կաշկանդված լինեն իրենց խոսքն արտահայտելիս։ Սահմանված փոխհատուցումները տրամաբանական չեն և միայն մեկ նպատակ ունեն լռեցնել բոլոր ընդդիմախոսներին», - ասել է պատգամավորը։

Զոհրաբյանը հավելել է, որ խորհրդարանի կողմից այս օրինագծի հավանության արժանանալուց հետո այն ուղարկել է ԵԽԽՎ Մարդու Իրավունքների հանձնակատարին, տարբեր իրավապաշտպան և լրագրողական կազմակերպություններին: Նա անհրաժեշտ է համարում արձագանքել երկրում խոսքի ազատությունը ճնշելու իշխանությունների փորձին։

Ի՞նչ կապ կարող է լինել ընտրությունների և բարձրագույն կրթության մասին նոր օրենքի միջև

Ըստ թեմայի

Մինչև ընտրություններ վարչապետի ԺՊ լինելու է Նիկոլ Փաշինյանը. Ալեն Սիմոնյան
«Իմ ընկերն է, բայց շատ վատ եմ գնահատում». Ալեն Սիմոնյանը` Արշակյանի միջադեպի մասին
«Բա ճիշտ ենք արել, հլը ավելի շատ պարգևավճար պետք ա տանք ոստիկաններին». Ալեն Սիմոնյան
թեգերը:
զրպարտություն, Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողով (ԵԽԽՎ), Վենետիկի հանձնաժողով, ԶԼՄ, Օրենք, Ալեն Սիմոնյան, Նաիրա Զոհրաբյան

Գլխավոր թեմաներ