09:15 23 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.24
  • GBP726.17
  • EUR628.99
  • RUB6.86
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
59 0 0

Դիվանագետի խոսքով՝ գերիների վերադարձի թեման ռուսաստանյան իշխանությունների ու խաղաղապահ անձնակազմի գերակա ուղղություններից է։

ԵՐԵՎԱՆ, 26 մարտի - Sputnik. ԱՊՀ երկրների արտգործնախարարների խորհրդի շրջանակում ՀՀ ու ՌԴ արտգործնախարարների հանդիպման ժամանակ, ամենայն հավանականությամբ, կքննարկվի հայ ռազմագերիների հարցը։ Այդ մասին, Sputnik Արմենիայի հարցին ի պատասխան, ճեպազրույցի ժամանակ ասաց Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

Դիվանագետի խոսքով՝ գերիների վերադարձի թեման ռուսաստանյան իշխանությունների ու խաղաղապահ անձնակազմի գերակա ուղղություններից է։ Միաժամանակ Կոպիրկինն ընդգծեց, որ այդպիսի հարցերը հեշտ չեն լուծվում, բայց աշխատանքներ տարվում են։

«Եվ այս ուղղությամբ, այնուամենայնիվ, որոշակի հաջորղություններ արձանագրվում են։ Վստահ եմ, որ հետագայում էլ ամեն ինչ կարվի, որ այդ հարցը որքան հնարավոր է շուտ լուծվի։ Ավելի տրամաբանական է, իհարկե, «բոլորը բոլորի դիմաց» մոտեցումը։ Կարծում եմ, որ այդ թեմայով շփումներ (գագաթաժողովի ժամանակ) կլինեն»,-ասաց նա։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հայտնել էր, որ Ադրբեջանի կողմից ենթադրաբար գերեվարված 249 հայերի առնչությամբ միջանկյալ միջոցի կիրառման դիմումներ է ստացել։

Համաձայն ՀՀ կառավարության տրամադրած տեղեկատվության` վերոնշյալ անձանցից 58-ը վերադարձվել են 2020–ի դեկտեմբեր և 2021–ի փետրվար ամիսների ընթացքում, իսկ 7 անձինք գտնվել են մահացած։ 249 հայերից 72-ը դեռևս գտնվում են Ադրբեջանում, որոնց գերության և պահման փաստը հաստատվել է Ադրբեջանի կառավարության կողմից։

Ինչ վերաբերվում է մյուս 112 անձանց, ապա Ադրբեջանի կառավարությունը պնդում է, որ իրենք չեն կարողացել նույնականացնել այդ անձանց իրենց մոտ պահվող անձանց շրջանում:

Արցախի նախագահն ու ՀՀ արտգործնախարարը քննարկել են գերիներին վերադարձնելու քայլերը

Հավելենք, որ արցախյան պատերազմում հրադադարի հաստատումից ի վեր վերադարձվել է 70 հայ գերի։ Իսկ թե քանի գերի կա դեռ Բաքվում՝ ստույգ թիվ չի նշվում։ Իրավապաշտպանների տվյալներով՝ նրանց թիվը կարող է հասնել 300-ի։

Ադրբեջանական կողմը, սակայն, պնդում է, որ վերադարձրել է բոլոր գերիներին, իսկ իր մոտ մնացածները «ահաբեկիչներ են»։

Ըստ թեմայի

«Ժամանակ չունենք». Զոհրաբյանը կոչ է անում գերիների վերադարձի խնդրի շուրջ համախմբել ջանքերը
Եվրախորհրդարանի անդամները պահանջում են Ադրբեջանից անհապաղ ազատ արձակել հայ գերիներին
ՀՀ գլխավոր դատախազը հանդիպել է Սերգեյ Կոպիրկինին. քննարկվել է նաև հայ գերիների խնդիրը
թեգերը:
Ռուսաստան, Անկախ պետությունների համագործակցություն (ԱՊՀ), գերի, Սերգեյ Կոպիրկին

Գլխավոր թեմաներ