15:52 21 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD521.89
  • GBP729.86
  • EUR629.29
  • RUB6.85
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
9210

Ռուսական դիվանագիտական առաքելության ղեկավարը շփվում է Հայաստանի քաղաքական ուժերի հետ և վստահեցնում, որ դա նորմալ պրակտիկա է։

ԵՐԵՎԱՆ, 26 մարտի - Sputnik. Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց` Ռուսաստանը հուսով է, որ Հայաստանում նախատեսված ընտրական գործընթացները կնպաստեն հասարակության կոնսոլիդացմանը և այն խնդիրների լուծմանը, որոնք ծառացած են երկրի առջև։

«Ընտրությունները Հայաստանի ներքին գործն են։ Մենք կհետևենք դրանց, հույս ունենք, որ ընտրությունները կնպաստեն հասարակության կոնսոլիդացմանը», - նշեց դիվանագետը` պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին։

Անդրադառնալով քաղաքական սպեկտրի ներկայացուցիչների հետ հանդիպումներին՝ Կոպիրկինը նշեց, որ քաղաքական ուժերի հետ շփումները չեն դադարել և չեն դադարում:

«Ընդ որում` դրանք տարբեր սպեկտրի քաղաքական ուժեր են, մենք դա չենք թաքցնում։ Համապատասխան տեղեկատվությունը հրապարակվում է ԶԼՄ-ներում։ Եվ ես պատճառ չեմ տեսնում, թե ինչու պիտի հրաժարվեմ այդ պրակտիկայից։ Դիվանագետի գործառույթներից մեկն էլ դա է` շփման մեջ լինել հյուրընկալող երկրի հասարակության ներկայացուցիչների հետ», – ասաց դեսպանը։

Ռուսական կողմը ելնում է նրանից, որ երկու երկրների շահերին է համապատասխանում այն ամենը, ինչն օգնում է ամրապնդել Հայաստանի և Ռուսաստանի դաշնակցային հարաբերությունները։

Ինչպես հայտնի է, հունիսի 20–ին Հայաստանում Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ կանցկացվեն։

Ըստ թեմայի

Վաղարշակ Հարությունյանն ընդունել է Կոպիրկինին, կարևորել ՌԴ–ի դերը խաղաղության հարցում
Տիգրան Ավինյանը հանդիպել է ՌԴ դեսպան Կոպիրկինին. քննարկվել է նաև գերիների վերադարձի հարցը
Ռուսաստանը Հայաստանին օգնում է բանակը բարեփոխելու հարցում. Կոպիրկին
ՀՅԴ-ականները Սերգեյ Կոպիրկինի հետ են հանդիպել. անդրադարձ է կատարվել գերիների խնդրին
թեգերը:
Սերգեյ Կոպիրկին, Հայաստան

Գլխավոր թեմաներ