05:39 21 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD521.89
  • GBP729.86
  • EUR629.29
  • RUB6.85
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (1185)
85020

Ֆրանսիական պարբերականը հոդված է գրել Հայաստանի մասին: Հեղինակը խոսել է Փաշինյանի նախկին համախոհների ու ընկերների հետ: Բոլորը հիասթափություն են հայտնել:

ԵՐԵՎԱՆ, 27 մարտի – Sputnik. Ֆրանսիական «Le Monde» պարբերականը ծավալուն հոդված է հրապարակել Հայաստանում ստեղծված իրավիճակի ու վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆիասկոյի մասին։ Panorama.am–ը ներկայացրել է ֆրանսիական պարբերականի հոդվածի թարգմանությունը:

Թերթում նշված է, որ 2018-ի «թավշյա հեղափոխությունից» հետո իշխանության եկած ՀՀ կառավարության ղեկավարն ավելի ու ավելի շատ է ենթարկվում քննադատության, բնակչության մեծ մասը նրան է մեղադրում Լեռնային Ղարաբաղի պատերազմի ժամանակ իր վերաբերմունքի համար, որտեղ երկիրը ծնկի եկավ Ադրբեջանի առջև:

«Բավական է պարզապես ասել նրա անունը, որպեսզի տեսնեք, թե մարդիկ ինչպես են խոժոռվում: «Օ՜, ոչ, ոչ Նիկոլ Փաշինյան, խնդրում եմ, ես նյարդայնանում եմ», - զգուշացնում է նրա նախկին աջակիցներից մեկը: «Այն ինձ համար չափազանց անձնական է դարձել, ես գրեթե ցանկանում եմ հեղաշրջում լինի, որ նա հեռանա», - խոստովանում է մեկ ուրիշը: «Նա այնքան հիասթափեցրեց մեզ», - հառաչում է երրորդը։

Ըստ «Le Monde»-ի` երեկ «թավշյա հեղափոխության» հերոս, 45-ամյա Նիկոլ Փաշինյանը, նախկին համախոհների ու համակիրների կարծիքով, այսօր դարձել է պարտված ու նվաստացած Հայաստանի խորհրդանիշ:

Գոռը զոհվել է` փորձելով փրկել ընկերոջ կյանքը. գեղանկարչի գործերը հետմահու են ցուցադրվում

«Բնակչությունը չի ներում նրան 2020-ի նոյեմբերի 9-ին հրադադարի ռեժիմը ստորագրելու համար, զգալի տարածքային կորուստների, ինչպես նաև ռազմաճակատում զոհված մոտ 3500 զինվորների համար, որոնց մեծ մասը երիտասարդներ են»,- գրում է պարբերականը՝ հավելելով, որ պատերազմի ավարտից չորս ամիս անց տասնյակ ընտանիքներ դեռ սպասում են պատերազմի դաշտում կորած իրենց սիրելիների մասին լուրերին, 74 բանտարկյալներ շարունակում են մնալ Բաքվի ձեռքում, Լեռնային Ղարաբաղի և հարակից տարածքների հազարավոր բնակիչներ տարհանվել են իրենց տներից, մինչ տնտեսական ճգնաժամը հարվածում է երկրին:

«Ապշած, զզված երեք միլիոն հայերը փորձում են հասկանալ, թե ինչպես հայտնվեցին այստեղ»,- նշում է հոդվածագիրը՝ հիշեցնելով, որ պատերազմի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հավաստիացնում էր` հաղթանակը մոտ է, և մարդիկ շատ ուշ հասկացան, որ հաղթական ելույթները կապ չունեին մարտական գործողությունների իրականության հետ:Արդյունքում երկրում տարածվում է «Նիկոլը դավաճան է և պետք է գնա» ուղերձը:

Թերթն անդրադարձել է նաև արտահերթ ընտրություններին՝ փաստելով, որ Փաշինյանը դրանցում ակնկալում է իր աջակիցների օգնությունը, որն, ըստ հեղինակի, այժմ բնակչության ընդամենը մոտ 20%-ն է։

Հոդվածագիրը խոսել է հեղափոխության ակտիվիստ Մարինե Մանուչարյանի, «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի նախկին տնօրեն Հովհաննես Ղազարյանի, լրագրող ու Փաշինյանի երբեմնի ընկեր Գեղամ Նազարյանի հետ, որոնք նույն հիասթափությունն են հայտնել երկրի ղեկավարից:

«Երջանիկ էր. զոհվեց` չիմանալով, որ որդին էլ է նահատակվել». Կարապետյանների պատմությունը

«Լրագրողը գրպանից հանում է հին լուսանկարը: Յոթ երեխաներ շարված են՝ մեծից փոքր, գունավոր պատի դիմաց․ դուստրը, նրա երկու որդիները և Նիկոլ Փաշինյանի երեխաները: Այն ժամանակ նրանք միասին շատ էին խաղում: Աբգարը՝ Գեղամ Նազարյանի կրտսեր որդին, նկարի աջ կողմում է։ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին նա իր ծառայությունն էր կատարում, երբ պատերազմը սկսվեց: Երիտասարդը սպանվեց երկրորդ օրը՝ 18 տարեկան հասակում»,- գրում է հոդվածագիրը:

Գեղամ Նազարյանը ֆրանսիացի լրագրողին ասել է, որ իր որդու ու առաջնագծում սպանված հազարավոր այլ երեխաների մահվան համար միակ պատասխանատու է համարում Փաշինյանին: Նրա խոսքով` հենց Փաշինյանն է եղել պատերազմի պատճառը՝ իր չմտածված քաղաքականությամբ։

թեմա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (1185)

Ըստ թեմայի

«Էս մարդն առանց ստելու չի կարողանում». նախկին փոխնախարարն արձագանքել է Փաշինյանի ասածին
Փաշինյանի գահավիժող վարկանիշն ու նախկինները. ռուս փորձագետը` սպասվող ընտրությունների մասին
Վիրավոր զինծառայողի ծննդյան օրն են տոնել վերականգնողական կենտրոնում. հուզիչ տեսանյութ
թեգերը:
Պատերազմ, «Թավշյա հեղափոխություն», Նիկոլ Փաշինյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ