08:21 23 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.24
  • GBP726.17
  • EUR628.99
  • RUB6.86
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
152013

Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հարցազրույցը մեծ աղմուկ է բարձրացրել։

ԵՐԵՎԱՆ, 28 մարտի - Sputnik. Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ պետք է շտկումներ մտցնել Թուրքիայի նկատմամբ Երևանի մոտեցումներում։

Հեռուստահաղորդավար Պետրոս Ղազարյանի «Թուրքիան այլևս թշնամի պետություն չէ՞ Հայաստանի համար» հարցին ի պատասխան Գրիգորյանը նշել է. «Եթե մենք գնում ենք ապաշրջափակման, ապա մեր մոտեցումներում որոշակի շտկումներ պետք է լինեն, ու մենք այդ ուղղությամբ աշխատում ենք։

Ճշտող հարցին ԱԱԽ քարտուղարը պատասխանել է, որ «միանշանակ պնդել, թե Թուրքիայից ոչ մի վտանգ չի սպառնում, ճիշտ չէր լինի, բայց տարածաշրջանում կատարվող իրադարձությունները նաև այլ հնարավորություններ են ստեղծում»։

Նրա խոսքով, պատերազմից հետո տարածաշրջանում մեծ փոփոխություններ են եղել, ու տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը ինտենսիվ փուլ է մտել։

«Մենք կարծում ենք, որ ապաշրջափակումը պետք է ոչ միայն Ադրբեջանի հետ լինի, պետք է ավելի լայն տարածաշրջանային մոտեցում լինի։ Կարծում ենք, որ դրա հնարավորությունները կան»,-ասել է Գրիգորյանը։

Միևնույն ժամանակ նա համաձայնվել է, որ Թուրքիայի հետ ուղղակի երկխոսություն այժմ չկա, սակայն երկու երկրների ներկայացուցիչների  հրապարակային հայտարարությունները թույլ են տալիս ենթադրել, որ տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման հնարավորություններ կան։

Թշնամուն գրկի մեջ խեղդելու արվեստը․ ի՞նչ խաղ են խաղում Ռուսաստանն ու Թուրքիան

Հիշեցնենք, որ Թուրքիայի և Հայաստանի միջև բացակայում են դիվանագիտական հարաբերությունները, 1993 թվականից պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ փակ է երկու երկրի միջև սահմանը։ Բարդ հարաբերությունները պայմանավորված են մի շարք հանգամանքներով, մասնավորապես Անկարան ղարաբաղյան հարցում աջակցում է Ադրբեջանին և սուր է արձագանքում Օսմանյան կայսրությունում 1915 թվականին իրականացրած Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին։

Ըստ թեմայի

Թուրքիայում ՌԴ դեսպանին կանչել են ԱԳՆ. թուրքական ԶԼՄ
Միացյալ Նահանգները և Եվրամիությունն աչք են փակում Թուրքիայի դեստրուկտիվ դերակատարման վրա
«Թուրքիան ստիպված կլինի ավելի զուսպ արտաքին քաղաքականություն վարել». Սաֆրաստյան 
թեգերը:
Արմեն Գրիգորյան, Թուրքիա, Հայաստան

Գլխավոր թեմաներ