18:20 13 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD519.43
  • GBP715.00
  • EUR617.91
  • RUB6.73
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
13510

Նրա կարծիքով՝ իշխանությունների կողմից կրիմինալ աշխարհի բազմաթիվ ներկայացուցիչներ ակտիվ մասնակցություն կունենան այս ընտրություններին։

ԵՐԵՎԱՆ, 28 մարտի — Sputnik. Հայրենիքի փրկության շարժումն առաջիկայում մարզային այցելություններ կսկսի։ Այս մասին լրագրողների հետ զրույցում, նախքան համապետական հանրահավաքի մեկնարկը, ասաց Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:

«Նպատակ ունենք ժողովրդին ծանոթացնել մեր տեսակետների հետ, լավ չէ, որ ավելի շուտ չհասանք մեր նպատակին, և պրոցեսը երկար է տևելու», - ասաց նա։

Մանուկյանի խոսքով՝ հնարավոր է՝ ընտրությունների ժամանակ ինքը հեռուստացույցով ելույթներ ունենա։

«Ես ընտրություններին ոչ մի ֆորմատով չեմ մասնակցելու, բայց կարող է գնամ հանդիպումների կամ հեռուստացույցով ելույթներ ունենամ: Դա չի լինելու այս կամ այն թեկնածուի կամ կուսակցության կողմ, այլ լինելու է ընդհանուր վիճակի մասին և Նիկոլի դեմ»,-ասաց նա։

Նրա կարծիքով՝ իշխանությունների կողմից կրիմինալ աշխարհի բազմաթիվ ներկայացուցիչներ ակտիվ մասնակցություն կունենան այս ընտրություններին

«Այս բզկտված վիճակում ընտրությունների անցկացումը ոչ մի լավ բան Հայաստանին չի տալու և անկախ արդյունքից՝ ոչ մի պրոբլեմ չի լուծելու»,- ասաց նա։

Արդեն հանրահավաքի ժամանակ ելույթ ունենալով՝ Վազգեն Մանուկյանը շեշտեց, որ Նիկոլ Փաշինյանը, իշխանության մնալու իր ձգտման մեջ օգտագործում է միայն ուժային մեթոդներ։ Նշանակում է՝ ուժին պետք է ուժ հակադրել։

Ապրիլին ես հրաժարական կտամ. Նիկոլ Փաշինյան

«Այդ ուժը ոչ թե մի քանի հազար մարդն է, այլ՝ ամբողջ ժողովուրդը, ում պետք է ոտքի հանել։ Մենք պետք է ամենուրեք մեր կառույցները ստեղծենք, ու X օրը ամբողջ ժողովրդով ոտքի կկանգնենք, որպեսզի ամեն ինչ լուծենք 1-2 օրում։ Մենք արդեն այսօր պետք է պատրաստվենք այդ օրվան»,-հայտարարեց Մանուկյանը։

Հանրահավաքը եզրափակվեց երթով։

Հայրենիքի փրկության շարժումը ձևավորվել է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո, գլխավոր պահանջը Նիկոլ Փաշինյանի հրաժարականն է։ Փետրվարի 25-ից մարտի 23-ը ՀՓՇ-ն փակ էր պահում Բաղրամյան փողոցը, հիմա փակ է պահում Դեմիրճյանը։

Ըստ թեմայի

Վազգեն Մանուկյանն Օնիկ Գասպարյանին կոչ է անում «չենթարկվել որևէ ապօրինի հրամանի»
Վազգեն Մանուկյանը հայտարարել է, որ չի մասնակցելու Փաշինյանի օրոք կազմակերպված ընտրությանը
«Կտրականապես դեմ եմ ընտրություններին». Վազգեն Մանուկյանը պնդում է` կխայտառակվենք
թեգերը:
Ընտրություններ, հանրահավաք, Վազգեն Մանուկյան

Գլխավոր թեմաներ