10:14 23 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.24
  • GBP726.17
  • EUR628.99
  • RUB6.86
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
27410

Ընդդիմադիրները հերթական հանրահավաքն էին անցկացրել` պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

ԵՐԵՎԱՆ, 29 մարտի– Sputnik. Երևանում կազմակերպված հանրահավաքից հետո ոստիկանները բերման են ենթարկել ՀՅԴ ներկայացուցիչ, Հայրենիքի փրկության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանի հարազատներին։

«Երևանի կենտրոնում թուրքերը հարձակվել են հորաքրոջս, եղբորս և հորեղբորս որդու վրա, ապա բերման ենթարկել։ Նիկո՛լ, մտքովդ չանցնի, որ բռնություններով մեզ կարող ես ճնշել, չի՛ ստացվելու... Դու մեր ժողովրդի թշնամին, ես և մենք ու անձամբ ես, քեզ ուղարկելու ենք գրողի ծոցը.....»,– գրել է Սաղաթելյանը Facebook–ի իր էջում:

Հիշեցնենք` Հայրենիքի փրկության շարժումը երեկ համապետական հանրահավաք անցկացրեց Երևանում` շարունակելով պահանջել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Ելույթներով հանդես եկան  ՀՅԴ-ից Գեղամ Մանուկյանը, շարժման համակարգող, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, շարժման՝ վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը։ Ընդդիմությունը երթով անցավ Երևանի կենտրոնով։

Փաշինյանն էլ երեկ հայտարարեց, որ հրաժարական կտա ապրիլին։

Ըստ թեմայի

Պատմությունը կրկնվում է. Նիկոլ Փաշինյանը ԱԱԾ նոր տնօրեն է «աճեցնո՞ւմ»
Fitch-ն անփոփոխ է թողել է ՀՀ–ի վարկանիշը և կանխատեսել` Փաշինյանը կհաղթի ընտրություններում
Նիկոլ Փաշինյանը դարձել է պարտված ու նվաստացած Հայաստանի խորհրդանիշ. «Le Monde»
Թուրքիան այլևս Հայաստանի թշնամին չէ՞. ԱԽ քարտուղարի զարմանալի պատասխանը
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, տեսանյութ, ոստիկան, Իշխան Սաղաթելյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ