07:23 12 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD532.78
  • GBP729.96
  • EUR633.58
  • RUB6.90
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
88 0 0

ՀՀ արտաքին գործերի նախարարը պատասխանեց հարցին, թե հանդիպում նախատեսվա՞ծ է Ադրբեջանի արտգործնախարարի հետ։

ԵՐԵՎԱՆ, 29 մարտի - Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանն ապրիլի 1-ին մեկնելու է Մոսկվա։ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստին Այվազյանը հայտարարեց այդ մասին` պատասխանելով հարցին, թե առաջիկայում հանդիպում նախատեսվա՞ծ է Ադրբեջանի արտգործնախարարի հետ։

«Մեկնելու եմ Մոսկվա՝ ԱՊՀ շրջանակում արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին մասնակցելու»,–ասաց նախարարը։

Նրա խոսքով` այս պահի դրությամբ Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ եռակողմ կամ երկկողմ հանդիպում նախատեսված չէ։ Սակայն արտաքին գործերի նախարարների խորհրդի շրջանակում շփումներ, բնականաբար, կլինեն տարբեր գործընկերների հետ։

Հիշեցնենք, որ մարտի 26-ին ՌԴ ԱԳՆ մամուլի քարտուղար Մարիա Զախարովան հայտարարել էր, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հանդիպումներ կունենա Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արա Այվազյանի և Ջեյհուն Բայրամովի հետ:

Նա նշել էր, որ հանդիպումը տեղի կունենա ապրիլի 2–ին ԱՊՀ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի շրջանակներում:

Արա Այվազյանը Իրաքի պաշտպանության նախարարի հետ քննարկել է տարածքային անվտանգության հարցեր

Ըստ թեմայի

Արա Այվազյանը կմեկնի Արաբական Միացյալ Էմիրություններ
Դա ռազմական հեղաշրջման փորձ չէր․ Արա Այվազյանը՝ ԳՇ հայտարարության մասին
Հայ բնակչության ոչնչացման վրա խարսխված խաղաղությունը չի կարող լինել տևական. Արա Այվազյան
թեգերը:
Մոսկվա, Արա Այվազյան

Գլխավոր թեմաներ