06:52 12 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD532.78
  • GBP729.96
  • EUR633.58
  • RUB6.90
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
346 0 0

Ալեն Սիմոնյանն անդրադարձել է նաև այսօր հրապարակված հարցումներին, որոնց համաձայն` Փաշինյանի վարկանիշը Հայաստանում նվազել է, Քոչարյանինը՝ բարձրացել:

ԵՐԵՎԱՆ, 31 մարտի – Sputnik. Ճիշտ կլինի, եթե իշխող քաղաքական ուժը արտահերթ ընտրություններին մասնակցի «Քաղաքացիական պայմանագիր» անունով և ոչ թե դաշինքով: Այսօր լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:

Նա նաև ասաց, որ ապագա նախընտրական ցուցակի շուրջ արդեն որոշակի պատկերացում կա: Օրինակ՝ «Իմ քայլը» լքած պատգամավորները դրանում տեղ չեն ունենա:

«Նրանց հետ աշխատելն անհնար եմ համարում: Նրանց այսօրվա աշխատանքն էլ համարում եմ ոչ լեգիտիմ: Մնացածի հետ կապված` կարող եմ ասել, որ մեր գործընկերների մեծ մասը շարունակելու է իր աշխատանքը: Մի մասը կարող է գործադիրում շարունակել: Բայց մեր թիմը, որը կուռ մնաց, շարունակելու է աշխատել: Մեր ներսում ամեն ինչ ավելի քան հարթ է»,- ասաց նա՝ առանց կոնկրետ անուններ հնչեցնելու:

Ինչ վերաբերում է գործարար Խաչատուր Սուքիասյանի՝ ընտրություններին մասնակցելու հավանականությանը, Սիմոնյանը նշեց, որ հստակ տեղեկություններ չունի այդ հարցի վերաբերյալ, թեև ուրախ կլինի, եթե նա ու «իր նման մարդիկ, որոնք պատմություն ունեն», ինչ-որ ձևով մասնակցություն ունենան:

«Ես իմ պատկերացումն եմ ասում, որ կան մարդիկ, որոնք, լավ կլինի, որ լինեն ԱԺ-ում և ներկայացնեն այդ խավի շահերը: Ես չեմ խոսում մեր ցուցակով կամ միասնական գնալու մասին: Օրինակ, ես ուզում եմ, որ Արամ Զավենի Սարգսյանը անպայման ներկայացված լինի, էլի շատ ուժեր, օրինակ, «Քաղաքացու որոշում» կուսակցությունը, ՀԱԿ-ը, նույնիսկ ՀՅԴ-ն կուզենամ, որ ներկայացված լինի ԱԺ-ում»,- ասել է ԱԺ փոխնախագահը:

Ալեն Սիմոնյանն անդրադարձել է նաև այսօր հրապարակված հարցումներին, որոնց համաձայն, Փաշինյանի վարկանիշը Հայաստանում նվազել է, Քոչարյանինը՝ բարձրացել:

«Գնացեք մոտակա մարզը, մոտակա գյուղը եւ ձեր ասած անձի անունը տվեք, բայց խորհուրդ եմ տալիս մեքենայի շարժիչը չանջատել այդ անունը տալուց: Ձեր ասած անձնավորությունը, երբ ունեցել է իշխանական լծակներ, բոլոր գրեթե բոլոր հեռուստաալիքները, այդ ժամանակ նույնիսկ չեն կարողացել ընտրություններում հաղթել»,-ասաց նա:

«Դեռ պետք է ստորագրեմ». Արմեն Սարգսյանը` ընտրությունների լինել–չլինելու մասին

Հիշեցնենք՝ մարտի 31-ին Gallup-ի հայաստանյան ներկայացուցիչ «Էմ Փի Ջի» ընկերության հրապարակած հարցումների արդյունքների համաձայն` Հայաստանում ամենաբարձր վարկանիշ ունեցող գործիչը ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն է, որն առավելագույն 5 միավորից ստացել է 3.7 բալ:

Գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստացել է 2.7 բալ, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը` 2.4 բալ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը`2.1 բալ, «Լուսավոր Հայաստանի» նախագահ Էդմոն Մարուքյանը՝ 1.9, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը` 1.6, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ 1.5, նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը՝ 1.5, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը՝ 1.4 բալ:

«Հույսեր են կապում Գագիկ Ծառուկյանի հետ». ինչո՞ւ է ԲՀԿ–ն մարզային այցեր անցկացնում

Ըստ թեմայի

Ես ոչ մեկի կողքին կանգնած չեմ. Խաչատուր Սուքիասյանը մասնակցում է իշխանության հանրահավաքին
Խաչատուր Սուքիասյանը կանոններ կթելադրի՞ շուկայում. Դավթյանը «բենզինային» գործարքի մասին
Խաչատուր Սուքիասյանը կմասնակցի՞ ԱԺ արտահերթ ընտրություններին
թեգերը:
Ընտրություններ, Հայ Յեղափոխական Դաշնակցություն (ՀՅԴ), Արամ Սարգսյան, Խաչատուր Սուքիասյան, Ալեն Սիմոնյան

Գլխավոր թեմաներ