06:13 16 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD521.20
  • GBP718.58
  • EUR624.29
  • RUB6.79
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
711 0 0

«Հրապարակ» թերթը ներկայացրել է իր տեղեկությունները սպասվող ընտրություններում ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընտրացուցակի մասին։

ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի – Sputnik. «Հրապարակ» թերթն իր այսօրվա համարում անդրադարձել է սպասվող արտահերթ ընտրություններին և հայտնել, որ թեպետ քաղաքական դաշտում դեռևս հստակություն չկա՝ հի՞ն, թե՞ նոր օրենսգրքով են գնալու արտահերթ ընտրություններին, բայց որոշ կուսակցություններ ընտրացուցակները կազմելու բուռն աշխատանքներով են տարված։

«Ամենախիստ քաստինգն անցկացվում են Ռոբերտ Քոչարյանի մոտ․նա որոշել է ընտրություններին «կրելու» համար հզոր ցուցակով ներկայանալ․ամենատարբեր դաշտերից հեղինակավոր մարդկանց անուններ են տալիս, որոնք հնարավոր է լինեն Քոչարյանի ցուցակում՝ գործարարներից սկսած, վերջացրած գեներալիտետով»,–գրում է թերթը։

«Հրապարակի» տվյալներով` Ռալֆ Յիրիկյանի անունն է շրջանառվում, ԱԱԾ նախկին տնօրեններից մեկի։ Մամուլը գրեց նաև Սեյրան Օհանյանի և Յուրի Խաչատուրովի մասին։ Նշվում է, որ փոխվարչապետ Արմեն Գևորգյանը կլինի, Ռ․ Քոչարյանի՝ նախագահ աշխատած շրջանի ռեֆերենտներից մեկը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ։

«Բանակցություններ են ընթանում նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հետ։ Թեև, ըստ որոշ լուրերի, Կարապետյանն ասել է, թե ամեն ինչով կաջակցի, բայց ցուցակում հրաժարվել է տեղ զբաղեցնել։ Չի բացառվում, որ «Դվինի» Արտակ Թովմասյանը միանա այս թիմին, ինչպես նաև սյունեցիների նոր հիմնած կուսակցությունը՝ նախկին մարզպետ Վահե Հակոբյանի գլխավորությամբ»,–գրում է թերթը։

Թերթի տվյալներով` լուրեր կան, որ Արփինե Հովհաննիսյանն է լինելու Քոչարյանի ցուցակում առաջին կինը՝ երրորդ համարը։ Իսկ 17-ի մաս կազմող որոշ մարդ-կուսակցությունների առաջնորդները կզբաղեցնեն ավելի հետին հորիզոնականներ:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 18-ին հայտարարել է, որ Հայաստանի Հանրապետությունում խորհրդարանական արտահերթ ընտրություններ կանցկացվեն հունիսի 20-ին։   

Քոչարյանը չէ. Սերժ Սարգսյանն ասել է` ում է աջակցելու առաջիկա ընտրություններում

Իսկ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մարտի 30–ին РБК-ի հետ զրույցում ԱԺ արտահերթ ընտրությունների վերաբերյալ հարցին ասել է, որ ինքը հունիսի 20-ի վերաբերյալ դեռ ոչինչ չեմ ստորագրել։ Ու գուցե չստորագրի, այլ որոշումն ուղարկի Սահմանադրական դատարան:   

Ըստ թեմայի

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները պահանջում են դադարեցնել նրա հանդեպ քրեական հետապնդումը
Ռոբերտ Քոչարյանին վերագրված հոդվածը ուժը կորցրեց. ՍԴ-ն հրապարակել է որոշումը
Դատախազությունը խափանեց Քոչարյանի ու մյուսների քրեական հետապնդման դադարեցումը
թեգերը:
Ազգային ժողովի ընտրություններ, Հայաստան, Ռոբերտ Քոչարյան

Գլխավոր թեմաներ