13:02 16 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD521.20
  • GBP718.58
  • EUR624.29
  • RUB6.79
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
ԱԺ արտահերթ ընտրություններ 2021 (25)
61 0 0

«Հրապարակ» թերթն իր այսօրվա համարում անդրադարձել է արտահերթ խորհրդարանական ընտրություններին և ներկայացրել իրենց տեղեկությունները «Իմ քայլի» կազմվելիք ցուցակի մասին։

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի – Sputnik. «Հրապարակ» թերթի տեղեկություններով` այս արտահերթ խորհրդարանական ընտրություններին «Իմ քայլի» ցուցակը կազմելու է առաջնորդը՝ Նիկոլ Փաշինյանը` միանձնյա, և այն արտացոլելու է նրա գոհ կամ դժգոհ լինելը թիմակցից։

««Իմ քայլի» 2018-ի նախընտրական ցուցակը հիմնականում կազմված էր բարձրաստիճան պաշտոնյաներից՝ հիերարխիկ սկզբունքով։ Նիկոլ Փաշինյանին հաջորդում էր Արարատ Միրզոյանը։ Ցուցակում առաջին կինը Լենա Նազարյանն էր, ապա` փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, Արայիկ Հարությունյանը, Ալեն Սիմոնյանը, Սասուն Միքայելյանը, Լիլիթ Մակունցը, Սուրեն Պապիկյանը, Զարուհի Բաթոյանը, Էդուարդ Աղաջանյանը, Ռուբեն Ռուբինյանը, Ռոմանոս Պետրոսյանը… 2017-ին ներկուսակցական քվեարկություններ էին կազմակերպում և այլն»,–գրում է թերթը։

Թերթի տեղեկություններով՝ որքան էլ Արարատ Միրզոյանից դժգոհություններին, ըստ ամենայնի, երկրորդ տեղում նրա անունն է լինելու։ Ցուցակում առաջին կնոջ կոչումի համար պայքարում են Լենա Նազարյանն ու Լիլիթ Մակունցը։ «Սասուն Միքայելյանը, հավանաբար, կբարելավի իր հորիզոնականը․ նա ձայների լուրջ փաթեթ է տնօրինում Կոտայքի մարզում։ Հորիզոնականները կբարելավեն նաև Ռուբեն Ռուբինյանն ու Սուրեն Պապիկյանը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Ռոբերտ Քոչարյանը ընտրություններին «կրելու» համար հզոր ցուցակով կներկայանա. «Հրապարակ»

2021-ի մարտի 18–ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ համաձայնության է եկել «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների հետ հունիսի 20-ին արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման վերաբերյալ։

Դրանից հետո իշխող ուժը հայտարարեց, որ ցանկանում է խորհրդարանական արտահերթ ընտրություններն անցկացնել նոր ընտրական օրենսգրքով` համամասնական ընտրակարգով։

Նախագիծն արդեն ուղարկվել է Վենետիկի հանձնաժողով, որն իր վերջին լիագումար նիստում որոշում է կայացրել հրատապ ընթացակարգով քննարկել այն։

թեմա:
ԱԺ արտահերթ ընտրություններ 2021 (25)

Ըստ թեմայի

«Դեռ պետք է ստորագրեմ». Արմեն Սարգսյանը` ընտրությունների լինել–չլինելու մասին
Քոչարյանը չէ. Սերժ Սարգսյանն ասել է` ում է աջակցելու առաջիկա ընտրություններում
Ո՞ր դեպքում ընտրությունները կչեղարկվեն. քաղաքագետը` Արմեն Սարգսյանի հայտարարության մասին
թեգերը:
«Իմ քայլը» խմբակցություն, Ընտրություններ, Հայաստան, Նիկոլ Փաշինյան

Գլխավոր թեմաներ