05:54 19 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.20
  • GBP719.54
  • EUR625.49
  • RUB6.89
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
124 0 0

Շարժումը կոչ է անում ինքնակազմակերպվել, ոտքի ելնել և ակտիվորեն մասնակցել իրենց առաջիկա հանդիպումներին։

ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի - Sputnik. Հայրենիքի փրկության շարժումն այսօրվանից ազատում է Երևանի Դեմիրճյան փողոցը։ Շարժումը ֆեյսբուքյան իր էջում հաղորդագրություն է տարածել` անդրադառնալով առաջիկա անելիքներին։

Նշենք, որ մարտի 28-ին կայացած հանրահավաքի ժամանակ Հայրենիքի փրկության շարժումը հայտարարել է պայքարի նոր փուլի մեկնարկի մասին։

«Պայքարի հիմնական գործողություններն առաջիկա օրերին տեղափոխվելու են Հայաստանի տարբեր բնակավայրեր։ Այսօրվանից ազատում ենք Դեմիրճյան փողոցը` հայտարարելով, որ մարզային այցելություններից հետո արժանապատիվ քաղաքացիները վերստին կվերադառնան Բաղրամյան-Դեմիրճյան փողոցներ»,–նշված է հաղորդագրության մեջ։

Շարժումը կոչ է անում ինքնակազմակերպվել բոլոր համայնքներում, ոտքի ելնել և ակտիվորեն մասնակցել իրենց մարզային հանդիպումներին ու հավաքներին։

Միաժամանակ, նշում են նաև, որ քաղաքացիների հետ առաջին հանդիպումը կկայանա Սևանում` ապրիլի 6-ին (երեքշաբթի), ժամը 14։00-ին, Սուրեն Զաքարյանի անվան մշակութային պալատի հարակից հրապարակում։

«Քոչարյան» դաշի՞նք կստեղծվի. ինչ են պայմանավորվել ընդդիմության լիդերները. «Ժողովուրդ»

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ընդդիմադիր Հայրենիքի փրկության շարժումը դեռ փետրվարի 28-ին վրաններ տեղադրեց Բաղրամյան պողոտայում և փակեց այն։ Մարտի 23-ին հայտարարվեց, որ բացում են Բաղրամյան պողոտան` վրանները տանելով Դեմիրճյան փողոց։

Ըստ թեմայի

Վազգեն Մանուկյանն Օնիկ Գասպարյանին կոչ է անում «չենթարկվել որևէ ապօրինի հրամանի»
Վազգեն Մանուկյանը հայտարարել է, որ չի մասնակցելու Փաշինյանի օրոք կազմակերպված ընտրությանը
«Կտրականապես դեմ եմ ընտրություններին». Վազգեն Մանուկյանը պնդում է` կխայտառակվենք
թեգերը:
Բողոքի ակցիա, ընդդիմություն, Հայաստան, Հայրենիքի փրկության շարժում

Գլխավոր թեմաներ