11:22 16 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD521.20
  • GBP718.58
  • EUR624.29
  • RUB6.79
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
Ռոբերտ Քոչարյան (464)
723 0 0

Հայաստանի երկրորդ նախագահը Պոզների հետ զրույցում խոսել է ԼՂ տարածքային խնդիրների ու բանակցային գործընթացի մասին:

ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի – Sputnik. Ամեն ինչ կորած չէ, բանակցային գործընթացում դեռ հնարավորություն կա քննարկելու նախկին ԼՂԻՄ կազմի մեջ մտնող տարածքների հարցը: Նման տեսակետ է հայտնել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ռուսական Առաջին ալիքի «Պոզներ» հաղորդման եթերում։

«Բոլոր տարածքների մասին ես հաստատապես չէի խոսի։ Ես կարծում եմ, որ դա շատ բարդ գործընթաց է՝ ինչ կարգավիճակով և այլն: Բայց կարծում եմ, որ այնուամենայնիվ որոշակի հեռանկար կա»,- ասել է նա:

Խոսելով իշխանության գալու դեպքում ռևանշի հնարավորության մասին՝ Քոչարյանը նշել է, որ հայկական բանակն այժմ այնպիսի իրավիճակում է, որ ցանկացած սթափ մտածող մարդու մտքով չի կարող անցնել ռևանշի գաղափարը:

«Բայց շատ անարդար աշխարհը չի կարող երկար և հավերժ լինել: Այդ պատճառով իրավիճակը պետք է դիտարկել այն տեսակետից, թե որքանով ենք մենք ուզում վերջ դնել հակամարտությանը և գտնել այնպիսի լուծում, որը կլինի արդար»,- ասել է Քոչարյանը:

Հիշեցնենք` նախկին նախագահը վերջերս բազմիցս ասել է, որ եթե ՀՀ–ում ընտրություններ լինեն, ինքը կմասնակցի դրանց։ Այսօր նա հայտարարել է, որ ԱԺ արտահերթ ընտրություններին կմասնակցի կուսակցությունների դաշինքով։

Միասին կարող ենք բուժել վերքերը և նորից վերականգնել երկիրը. Ռոբերտ Քոչարյանի գրառումը

թեմա:
Ռոբերտ Քոչարյան (464)

Ըստ թեմայի

«Եթե Քոչարյանը մասնակցի ընտրություններին, կաջակցեմ իրեն». Սեյրան Օհանյան
Կրեմլը հայտնել է` ինչ հարցեր են քննարկելու Պուտինն ու Փաշինյանը
Մակունցը հայտնել է՝ երբ Փաշինյանը հրաժարական կտա
թեգերը:
Ռոբերտ Քոչարյան, Արցախ, Հայաստան

Գլխավոր թեմաներ