19:01 11 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD532.78
  • GBP729.96
  • EUR633.58
  • RUB6.90
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
32810

Լրագրողները Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղարին հարցրել են` կարո՞ղ է հաստատել կամ հերքել, որ Ռոբերտ Քոչարյանը շփվել է ՌԴ նախագահի հետ։

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի – Sputnik. Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն անցյալ շաբաթ հեռախոսազրույց է ունեցել ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Ես հաստատում եմ։ Նրանք իսկապես խոսել են հեռախոսով։ Եվ դուք գիտեք, որ նրանք վաղուց լավ հարաբերություններ ունեն և բավականին հաճախ են շփվում»,– ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե Կրեմլը կարո՞ղ է հաստատել կամ հերքել տեղեկությունն այն մասին, որ Քոչարյանն անցյալ շաբաթ շփվել է Պուտինի հետ, երբ Մոսկվայում է գտնվել «Սիստեմա» ԲՖԿ-ի տնօրենների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով:

Հիշեցնենք` Քոչարյանը ընկերության տնօրենների խորհրդի անդամ է։

Sputnik Արմենիան ավելի վաղ հայտնել էր, որ Քոչարյանի ու Պուտինի զրույցը տևել է մոտ 1 ժամ, քննարկվել են հարցեր, որոնք վերաբերում են Հայաստանում առկա քաղաքական ճգնաժամին, կայանալիք ընտրություններին, Արցախում տիրող իրավիճակին, անվտանգային հարցերին:

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հրաժարվել էր մեկնաբանել այս տեղեկությունը։

Ռոբերտ Քոչարյանն ասել է` ինչպես կարող էր լուծվել Արցախի հարցը

թեգերը:
Վլադիմիր Պուտին, Ռոբերտ Քոչարյան, Ռուսաստան

Գլխավոր թեմաներ