07:13 12 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD532.78
  • GBP729.96
  • EUR633.58
  • RUB6.90
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
100 0 0

Պեսկովն ասել է, որ, անկասկած, քննարկվելու են Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարության և խաղաղ կյանքի հաստատման, տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցերը:

ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի – Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր բանակցությունների ընթացքում կքննարկեն երկկողմ հարցեր, Լեռնային Ղարաբաղի հարցով եռակողմ պայմանավորվածությունների իրականացումը: Տեղեկությունը լրագրողներին է հայտնել է Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Ինչ վերաբերում է բանակցությունների թեմաներին, դա, իհարկե, երկկողմ օրակարգն է, միջկառավարական հանձնաժողովն ակտիվ աշխատում է, մենք սերտորեն համագործակցում ենք և՛ ԱՊՀ շրջանակում, և՛ ԵվրԱզԷՍ-ի, և՛ ՀԱՊԿ-ի շրջանակներում»,– ավելացրել է նա։

Բացի այդ, Պեսկովի խոսքով, անկասկած, քննարկվելու են Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարության և խաղաղ կյանքի հաստատման, տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցերը:

Նշենք, որ Փաշինյանն աշխատանքային այցով Մոսկվա է մեկնել այսօր։ Մինչ այդ նա հարցազրույց էր տվել ՌԻԱ Նովոստիին և ասել` ինչ թեմաներ է քննարկելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, խոսել էր հայկական բանակում տիրող իրավիճակի մասին, անդրադարձել ԶՈւ գլխավոր շտաբին ու ԱԺ արտահերթ ընտրություններին:

Ըստ թեմայի

ՀՀ–ն խիստ շահագրգռված է ՌԴ–ից Սու-30ՍՄ և այլ սպառազինության մատակարարման հարցում․ Փաշինյան
Ի՞նչ պետք է անի Թուրքիան տարածաշրջանի խաղաղության համար. Փաշինյանի պատասխանն «Ինտերֆաքսին»
Փաշինյանը կոմպլիմենտ է անում Ռուսաստանին. փորձագետը` ՍՈւ-30-ի նոր խմբաքանակ գնելու մասին
թեգերը:
Վլադիմիր Պուտին, Նիկոլ Փաշինյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ