17:59 13 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD519.43
  • GBP715.00
  • EUR617.91
  • RUB6.73
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
26410

«Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամի խոսքով` Ապրիլյան հանձնաժողովի շրջանակներում եղել են խնդիրներ, որոնք չեն շտկվել մինչև 2020 թվականի պատերազմը։

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի – Sputnik. ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Գորգիսյանը կարծում է, որ ԱԺ ապրիլյան քառօրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի շրջանակներում կա բավարար նյութ, որպեսզի ԳՇ պետ Արտակ Դավթյանի դեմ քրեական գործ հարուցվի և նա ստիպված լինի պարզաբանումներ տալ։ Գորգիսյանը նման հայտարարություն արեց լրագրողների հետ զրույցում` նշելով, որ Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի ամփոփիչ զեկույցը չի հրապարակվել, որովհետև եղել են խնդիրներ, որոնք բացահայտվել են և չեն շտկվել մինչև 2020 թվականի պատերազմը։

«Մերժեցին 2020–ի պատերազմի համար մեր առաջարկած պարիտետային հանձնաժողովի ստեղծումը, որովհետև բազմաթիվ էին հիմքերը, որ նույն Արտակ Դավթյանը պետք է դատվի՝ պետական ռեսուրսները ոչ արդյունավետ օգտագործելու համար: Երբ նա ԳՇ պետ էր, այդ շրջանում մենք գնել ենք զենքեր, որ մենք որևէ կերպ չէինք կարողանալու օգտագործել և շարքից հանել ենք զենքեր, որոնք մենք կարող էինք օգտագործել և մեզ պետք էին լինելու: Կրճատել ենք զինվորական ստորաբաժանումներ, պատրաստել ենք Հայաստանը պարտության, դա արվել է Արտակ Դավթյանի գլխավորությամբ, ինչո՞ւ, այդ հարցին քրեական գործի շրջանակներում պետք է տրվեն պատասխաններ»,–ասաց Գորգիսյանը:

Նրա համոզմամբ՝ Ապրիլյան պատերազմն ուսումնասիրելու արդյունքում կլինեն պատշաճ նյութեր՝ ուղարկելու իրավապահ մարմիններին, որպեսի հարուցվեն քրեական գործեր:

«Որպես նախարար` ես հաղթելու կողմնակից եմ». Դավիթ Տոնոյանը` Ապրիլյան պատերազմի մասին

«Ինչո՞ւ չի արվել, չեմ կարող ասել։ Ցավում եմ, որ Ապրիլյան պատերազմի ժամանակ ամենավատ դերակատարները դրանք  հետախուզության վարչության պետն էր, որը նշանակվել է Փաշինյանի խորհրդական և օպերատիվ վարչության պետը, որ նշանակվել է Գլխավոր շտաբի պետ։ Այդ երկուսի ձախողումն է եղել ամենաակնառուն, սա խայտառակություն է մեր պետության համար»,–ասաց նա:

Ապրիլյան պատերազմի ժամանակ հայկական կողմը զինամթերքի պակաս չի զգացել. Սերժ Սարգսյան

Հիշեցնենք, որ ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովը ստեղծվել էր 2019 թ․ մայիսին: Մեկ տարուց ավելի հանձնաժողովը հարցաքննել է նախկին և ներկա բազմաթիվ պաշտոնյաների՝ նախկին նախագահին, վարչապետին, արտգործնախարարին։ Միայն 2016-ին ԶՈւ ԳՇ պետի պաշտոնը զբաղեցրած Յուրի Խաչատուրովը չներկայացավ հարցաքննության: Իսկ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը պարբերաբար սպառնում էր, թե խայտառակ բացահայտումներ են սպասվում նախկիններին:

Իսկ 2016–ի պատերազմի ժամանակ Արտակ Դավթյանը զբաղեցնում էր օպերատիվ վարչության պետի պաշտոնը։

Ըստ թեմայի

Պատերազմում զոհված անձանց և նրանց հարազատների գրեթե 3 մլրդ դրամի վարկեր են ներվել. նախարար
Պատերազմում ծանր վիրավորված զինծառայողի բուժումը կարող է արտերկրում կազմակերպվել
Համաներման մասին օրինագիծն արդար չէ հատկապես պատերազմում զոհվածների նկատմամբ. Հովհաննիսյան
թեգերը:
Արցախյան պատերազմ, Գևորգ Գորգիսյան, դատ, Ապրիլյան ԱԺ քննիչ հանձնաժողով, Ապրիլյան քառօրյա պատերազմ, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբ, Հայաստան, Արտակ Դավթյան

Գլխավոր թեմաներ