12:19 09 մայիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.09
  • GBP726.75
  • EUR630.68
  • RUB7.05
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
135802

Ըստ Մուրադովի՝ հայ պաշտոնատար անձինք մոլորության մեջ են գցել բնակչությանը։

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի - Sputnik. «Կեղծիք ու սադրանք, իրենց հարցրեք». այսպես է պատասխանել Արցախում ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատար Ռուստամ Մուրադովը «Հրապարակի» հարցին, թե ինչու Հայաստանի պաշտոնատար անձինք երեկ հայտարարեցին, թե Հայաստան են վերադառնում հայ ռազմագերիներ։ 

«Նրանք մոլորության մեջ են գցել բնակչությանը։ Դա սովորական աշխատանքային այց էր»,-ասել է Մուրադովը՝ չմեկնաբանելով հաջորդ հարցը, թե արդյոք նա գնում է Փաշինյանի հետ հանդիպման։

Հիշեցնենք, որ երեկ`ապրիլի 8–ին, ժամը 11–ից անհայտ կորած զինծառայողների ծնողները փակել են ՊՆ–ի բոլոր մուտքերը և թույլ չեն տալիս, որպեսզի ներսում գտնվող աշխատակիցները դուրս գան։ Իսկ երեկ երեկոյան ռազմագերիների հարազատները ՊՆ–ի մոտ եկան այն բանից հետո, երբ նախապես հայտարարված ռազմագերիների վերադարձը հետաձգվեց։

Հավելենք, որ երեկ պաշտոնական լուրեր տարածվեցին, որ գերիների նոր խումբ է վերադառնում Հայաստան։ Ադրբեջանում պահվող անձանց ծնողներն ու հարազատները հավաքվեցին «Էրեբունի» օդանավակայանում, սակայն ավելի ուշ փոխվարչապետ Ավինյանի գրասենյակը հայտարարեց, որ գերիների վերադարձ չի հաջողվել կազմակերպել։

Ըստ թեմայի

Ադրբեջանաթուրքական պատվիրակություն չի ժամանել Երևան. ՊՆ–ն հերքում է
Ադրբեջանը փորձում է գերիներին չվերադարձնելու արդարացում փնտրել. Աննա Նաղդալյան
Գերիների հարազատները Շիրակի մարզում ճանապարհներ են փակել
թեգերը:
գերի, Հայաստան, Ռուստամ Մուրադով

Գլխավոր թեմաներ