01:41 26 հուլիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD483.42
  • GBP664.12
  • EUR568.89
  • RUB6.57
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
ԱԺ արտահերթ ընտրություններ 2021 (314)
194 0 0

«Զարթոնք» ազգային-քրիստոնեական նախաձեռնությունն առաջիկայում վերածվելու է կուսակցության։ Քաղաքական նոր ուժի հիմնադիր համագումարը նախանշված է 2021թ. –ի ապրիլի 29-ին։

ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի – Sputnik. Նորաստեղծ «Զարթոնք» ազգային-քրիստոնեական նախաձեռնության հեղինակ, ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանն այսօր հրավիրած ասուլիս-քննարկման ժամանակ հայտարարեց, որ հնարավորության դեպքում մասնակցելու է առաջիկա արտահերթ ընտրություններին։

«Եթե այդպիսի ընտրություններ հայտարարվեն, մենք ընտրություններին մասնակցելը համարում ենք միջոց, և, այո՛, եթե կարողանանք համախմբում իրականացնել, ապա հնարավոր է, որ մասնակցենք»,– ասաց Զոհրաբյանը։

Նա նաև նշել է, որ պատրաստ են համագործակցել իրենց արժեքները կրող քաղաքական այլ ուժերի հետ։ Իսկ ներկա իշխանության ու նաև նրանց հետ, ովքեր որոշիչ դեր են ունեցել ներկա իշխանության կայացրած որոշումներում, Զոհրաբյանը համագործակցության հնարավորություն չի տեսնում։

«Հնարավոր չէ, որ համագործակցենք այն սուբյեկտների հետ, որոնք մասնակցություն են ունեցել ներկա իշխանության ձևավորման հարցում»,– ասաց նա։

Խոսելով սպասվող արտահերթ ընտրությունների մասին` Զոհրաբյանը նշեց նաև, որ գործող վարչապետն իրավունք չունի ընտրությունների օրը որոշելու։ Ըստ նրա` Փաշինյանը կարող է որոշել միայն իր հրաժարականի հարցը, որից հետո արդեն իրավական մնացած գործընթացները նրա իրավասություններից դուրս են։

Ի դեպ, նշենք, որ «Զարթոնք» ազգային-քրիստոնեական նախաձեռնությունն առաջիկայում վերածվելու է կուսակցության։ Քաղաքական նոր ուժի հիմնադիր համագումարը նախանշված է 2021թ. –ի ապրիլի 29-ին։

Նշենք, որ քաղաքականություն մտնելու մտադրության մասին Արա Զոհրաբյանը հայտնել էր մարտի 12-ին Sputnik Արմենիային տված հարցազրույցում` խոսելով ՀՀ փաստաբանների պալատի նախագահի պաշտոնավարումն ավարտելուց հետո իր հետագա ծրագրերի մասին։

«Մինչ այս ես մտածում էի զբաղվել ազգային արժեքների պաշտպանության հասարակական գործունեությամբ։ Մտածում էի, որ ազգային արժեքների պաշտպանության մի նախաձեռնություն կստեղծենք։ Եվ նույնիսկ ստեղծեցինք, եթե հիշում եք, պատերազմից առաջ։ Օրենքի նախագիծ էինք շրջանառության մեջ դրել մի քանի գործընկերներով։ Ես մտածում էի, որ հասարակությանն այդ մասով եթե ակտիվ պահենք, ով էլ որ գա իշխանության, չի համարձակվի այդ ազգային արժեքների շեմն անցնել։ Բայց մենք տեսանք, որ քանդելն ու քաոսը տարածելն այնքան հեշտ է, որ դու չես ունենա որևէ լծակ ազգային արժեքը պաշտպանելու։ Դրա համար չի բացառվում ու այս պահին մեծ է հավանականությունը, որ ես քաղաքական որոշ գործընթացների մեջ ակտիվություն կցուցաբերեմ»,– ասել էր նա։

ԼՀԿ–ն ընտրությունների ցուցակ չի կազմում. Անի Սամսոնյանն ասաց` ինչին են սպասում

Արա Զոհրաբյանը Փաստաբանների պալատի նախագահ է ընտրվել 2013 թվականին, վերընտրվել` 2017 թվականի սեպտեմբերին` 4 տարի ժամկետով։

Հայտնի է` ինչ ձևաչափով Ռոբերտ Քոչարյանը կմասնակցի խորհրդարանական ընտրություններին

թեմա:
ԱԺ արտահերթ ընտրություններ 2021 (314)

Ըստ թեմայի

Քոչարյանը չէ. Սերժ Սարգսյանն ասել է` ում է աջակցելու առաջիկա ընտրություններում
Ռոբերտ Քոչարյանը ընտրություններին «կրելու» համար հզոր ցուցակով կներկայանա. «Հրապարակ»
«Եթե Քոչարյանը մասնակցի ընտրություններին, կաջակցեմ իրեն». Սեյրան Օհանյան
Սահմանադրության ինչ կետեր է խախտել Փաշինյանը` ընտրությունների օր հայտարարելով
թեգերը:
Ընտրություններ, Արա Զոհրաբյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ