22:19 12 մայիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.27
  • GBP738.12
  • EUR633.77
  • RUB7.03
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
ԱԺ արտահերթ ընտրություններ 2021 (43)
326 0 0

Այս պահին ոչ մեկի հետ Սամվել Բաբայանի թիմը չի համագործակցում և կոալիցիա չի կազմում։

ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի - Sputnik. Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը մասնակցելու է Հայաստանում առաջիկայում նախատեսված արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ Լրագրողների հետ ճեպազրույցում Բաբայանը հայտնեց այդ մասին։

«Մի խումբ ինտելինենգ մարդիկ, որոնք մտահոգված են երկրում տիրող իրավիճակով, որպես ռազմական մասնագետ ինձ հրավիրել են, և ես էլ կցվել եմ այդ թիմին։ Այս պահին ոչ մեկի հետ մենք չենք համագործակցում և կոալիցիա չենք կազմում։ Կմտնենք ԱԺ, հետո կտեսնենք` ում հետ կարող ենք համագործակցել»,–ասաց Բաբայանը։

Հարցին, թե տեղեկություններ կան, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նրան փորձում է համոզել, որ Արցախում նախագահ Արայիկ Հարությունյանին ինքն այլընտրանք լինի, Բաբայանը նշեց, որ երբեք որևէ մեկի պոչը չի եղել և իրեն համոզել չեն կարող։

«Մենք մեր դիրքորոշումն ունենք` երկրին պրոֆեսիոնալ բանակ է պետք, քանի որ 5 տարի հետո լուրջ պրոբլեմ ենք ունենալու։ Պետք է 18 տարեկան երեխան գա, 1 տարի ծառայի ու գնա տուն»,–ասաց Բաբայանը։

Արա Զոհրաբյանն էլ կմասնակցի ընտրություններին. ո՞ւմ հետ կհամագործակցի նա

Նրա խոսքով` իր թիմին ինքն արդեն ծախսային և հաստիքային մասը ներկայացրել է բանակում արվող փոփոխությունների առնչությամբ։ Բաբայանը վստահեցրեց` լուրջ թիմ են լինելու և լուրջ առաջարկներ անելու, այլ ոչ թե ձևական։

Հիշեցնենք, որ 2021-ի մարտի 18–ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ համաձայնության է եկել «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների հետ հունիսի 20-ին արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման վերաբերյալ։

թեմա:
ԱԺ արտահերթ ընտրություններ 2021 (43)

Ըստ թեմայի

Ինչպես է ընդդիմությունը բացում Բաղրամյան պողոտան. տեսանյութ
«Քոչարյան» դաշի՞նք կստեղծվի. ինչ են պայմանավորվել ընդդիմության լիդերները. «Ժողովուրդ»
Պայքարի ապակենտրոնացում կամ պատասխան Փաշինյանին. ինչ է պատրաստվում անել ընդդիմությունը
թեգերը:
Ազգային ժողովի ընտրություններ, Արցախ, Հայաստան, Սամվել Բաբայան

Գլխավոր թեմաներ