05:35 19 մայիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD521.55
  • GBP740.81
  • EUR637.23
  • RUB7.08
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
10911

ՀՀ երրորդ նախագահն ու Սերգեյ Կոպիրկինը հարցերի լայն շրջանակ են քննարկել, անդրադարձել են նաև գերիների թեմային։

ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի – Sputnik. Հայաստանի հանրապետական կուսակցության ղեկավար, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպել է ՀՀ–ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

«Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգության հարցերը, հայ-ռուսական երկկողմ փոխգործակցության հեռանկարները։ Դիտարկվել է նաև Լեռնային Ղարաբաղում ընթացած վերջին պատերազմի հետևանքների հետ կապված հարցերի լայն շրջանակ, այդ թվում` Հայաստան ռազմագերիների ու պահվող անձանց վերադարձի ուղղությամբ լրացուցիչ միջոցառումների և զոհված զինծառայողների մարմինների որոնումների վերաբերյալ»,– Facebook-ի իր էջում գրել է Աշոտյանը։

Սերժ Սարգսյանը անդրադարձել է նաև ներքաղաքական իրավիճակի հետ կապված հարցերին։

Հիշեցնենք, որ Սարգսյանը երկու ամիս առաջ` փետրվարի 4-ին, նույնպես հանդիպել էր Կոպիրկինի հետ։

Գերիների վերադարձի ուղղությամբ զբաղվելու է անձամբ Ռուստամ Մուրադովը. Կոպիրկին

Ըստ թեմայի

ՀՀ գլխավոր դատախազը հանդիպել է Սերգեյ Կոպիրկինին. քննարկվել է նաև հայ գերիների խնդիրը
Հանդիպում ենք ու չենք թաքցնում. Կոպիրկինը` Հայաստանի քաղաքական ուժերի հետ շփումների մասին
Հանդիպել են ՀՀ նախագահն ու Ռուսաստանի դեսպանը
թեգերը:
Սերգեյ Կոպիրկին, Սերժ Սարգսյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ