23:40 16 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD514.87
  • GBP726.74
  • EUR624.18
  • RUB7.16
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
532 0 0

ՀՀ երրորդ նախագահն արձագանքել է Ադրբեջանի նախագահի հերթական հայտարարությանը, թե ապրիլյան պատերազմից հետո Սարգսյանը խոստացել է հանձնել հողերը։

ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի - Sputnik. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պետք է կողմնորոշվի՝ վերջապես իր որ սուտն է ավելի «ճիշտ»: ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսպես է արձագանքել Ալիևի երեկվա հայտարարությունը, թե ապրիլյան պատերազմից հետո Սարգսյանը խոստացել է հանձնել հողերը։

«Եթե Սերժ Սարգսյանը երբևէ որևէ բան խոստացել է Իլհամ Ալիևին, ապա դա սեփական ծոծրակը տեսնելն է, եթե տարածքները փոխզիջման արդյունքում թողնելուց առաջ չկատարվեին հայկական կողմի պահանջները»,– շեշտել է Սարգսյանն ու հավելել` խոսքն Ադրբեջանի կազմից դուրս ԼՂ կարգավիճակի որոշման, Հայաստանի և Արցախի միջև հուսալի ցամաքային սահմանի և ԼՂՀ՝ միջազգայնորեն երաշխավորված անվտանգության ապահովման մասին է։

ՀՀ երրորդ նախագահի խոսքով` Ալիևը որոշել է իրեն հատուկ ցինիզմով նենգափոխել բանակցային գործընթացի պատմությունն ու Ապրիլյան քառօրյայում Ադրբեջանի ձախողումը վերափոխել հաղթանակի, պատերազմը դադարեցնելու իր միջնորդավորված խնդրանքը վերագրել հակառակ կողմին, երկխոսության տեքստեր հորինել և իբրև ուղիղ մեջբերումներ՝ ցիտել այդ հորինվածքները:

«Սերժ Սարգսյանը, ըստ Ալիևի, մեկ մերժում էր հողերը վերադարձնել, ուստի 2020-ին իրենք վերջապես հերոսաբար գրավեցին դրանք, մեկ էլ՝ Սերժ Սարգսյանը խոստանում էր հանձնել հողերը ու չէր հանձնում։ Մի երրորդ դեպքում՝ փակ դռների հետևում իրեն ստիպում էին ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը, բայց Ադրբեջանը երբեք չի համաձայնի գնալ այդ քայլին: Իլհամ կեղծարարը պետք է կողմնորոշվի՝ վերջապես իր որ սուտն է ավելի «ճիշտ»»,–նշված է հաղորդագրության մեջ։

Ըստ Սարգսյանի` դիվանագիտական ճակատում և պատերազմում իրեն պարբերաբար պարտված Ալիևի ներկայիս ոգևորությունը հասկանալի է, բայց միաժամանակ զավեշտալի են այդ ոգևորությունից գլուխը կորցրած Ադրբեջանի նախագահի՝ ժամանակ առ ժամանակ հնչող իրարամերժ հայտարարությունները։

Ալիևը հայտարարել է, որ «Իսկանդերի» թեման քննարկել է Պուտինի հետ

Ըստ թեմայի

Սերժ Սարգսյանն ու ՌԴ դեսպանը հանդիպել են
Ընդդիմադիր շատ գործիչներ մեծ հիասթափություն են ապրում. ո՞ր է պատճառը. «Հրապարակ»
Սերժ Սարգսյանը գաղտնի տեղեկությո՞ւն է հայտնել. դատախազությունը դիմում է ուղարկել ՌՈ
թեգերը:
Իլհամ Ալիև, Սերժ Սարգսյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ