17:29 22 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD513.07
  • GBP711.63
  • EUR609.73
  • RUB7.01
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
17310

Վարչապետը նշեց, որ այս պահին քննարկվում է ՀՀ-ում ռուսական 102-րդ ռազմաբազայի հնարավորությունները հարստացնելու հարցը, ինչպես նաև կան քննարկումներ Սյունիքում 102-րդ ռազմաբազայի հենակետ ստեղծելու վերաբերյալ:

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի - Sputnik․ Կան քննարկումներ Սյունիքում ռուսական ռազմաբազայի հենակետ ստեղծելու մասին։ Այս մասին Ազգային ժողովում ելույթ ունենալով ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այս պահին քննարկվում է ՀՀ-ում ռուսական 102-րդ ռազմաբազայի հնարավորությունները հարստացնելու հարցը, ինչպես նաև կան քննարկումներ Սյունիքում 102-րդ ռազմաբազայի հենակետ ստեղծելու վերաբերյալ», – ասաց նա։

Նա նաև նշեց, որ ՀՀ արտաքին անվտանգության ապահովման առանցքը հայ-ռուսական ռազմական դաշինքն է։ Այն ամրապնդված է մի քանի տասնյակ ռազմական, ռազմավարական բնույթ ունեցող միջազգային պայմանագրերով և փոխադարձ դաշնակցային պարտավորություններով։

«Հայաստանի անվտանգության համար գործնական կարևոր նշանակություն ունեն հայ-ռուսական միացյալ զորախմբավորումը և հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հայ-ռուսական հակաօդային պաշտպանության միացյալ համակարգը։ Այս երկու պայմանագրերի տրամաբանությամբ` հարձակումը ՀՀ վրա նշանակում է հարձակում Ռուսաստանի վրա, այսինքն` երկու երկրները համատեղ պետք է դիմակայեն արտաքին մարտահրավերներին»,– ասաց վարչապետը։

Նրա խոսքով` այս համատեքստում մեկնարկել է ՀՀ Զինված ուժերի բարեփոխումների գործընթացը, որը նախ կներառի կառուցվածքային, ապա նաև՝ բովանդակային բարեփոխումներ։

Ապրիլյանից 2 ամիս առաջ միջնորդներն առաջարկել են հրաժարվել միջանկյալ կարգավիճակից. վարչապետ

Ռուսական 102-րդ ռազմաբազան տեղակայված է Շիրակի մարզի Գյումրի քաղաքում։

Ըստ թեմայի

Ի՞նչ նկատի ուներ Փաշինյանը համատեղ զորախումբ ասելով
Սյունիքում ռուսական ռազմաբազա տեղակայելու համար պետք է բանակցություններ սկսել. Մարուքյան
Հայկական կողմը շահագրգռված է ռուսական ռազմաբազայի ընդլայնման հարցում. ՊՆ
թեգերը:
Սյունիք, Նիկոլ Փաշինյան, Գյումրու 102–րդ ռազմաբազա

Գլխավոր թեմաներ