16:57 14 մայիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.48
  • GBP734.61
  • EUR632.67
  • RUB7.06
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
115 0 0

Վրաստանում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի այցը համարում են ժամանակին, հատկապես տարածաշրջանում ստեղծված իրավիճակից հետո:

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի – Sputnik. Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին երկկողմ հարաբերությունների զարգացման տեսանյկյունից կարևոր իրադարձություն է համարում Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի այցը Վրաստան: Տեղեկությունը հայտնում է Վրաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Նշենք, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Թբիլիսի է մեկնել երկօրյա պաշտոնական այցով։ Նրան Թբիլիսիի միջազգային օդանավակայանում դիմավորել է Դավիթ Զալկալիանին։

«Այցն իրականացվում է պատմական կարևոր ժամանակահատվածում։ Բնականաբար, լավ հնարավորություն կա, որպեսզի քննարկվեն երկկողմ հարաբերությունների բոլոր հիմնական ուղղությունները, ինչպես նաև տարածաշրջանի իրադրությունը», - ասել է Զալկալիանին:

Նա նշել է, որ այցի ընթացքում կողմերը հնարավորություն կունենան խոսելու այն դինամիկայի մասին, որը պահպանվել է հայ-վրացական հարաբերություններում վերջին տարիներին, ինչպես նաև երկկողմ հարաբերությունների հեռանկարների մասին:

Զալկալիանիի խոսքով ՝ այսօր կարևոր է տարածաշրջանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ դիրքորոշումների փոխանակումը, նաև այն առումով, թե ինչ է անհրաժեշտ անել տարածաշրջանի շարունակական կայունության և զարգացման համար:

«Վստահ եմ, որ այս այցից հետո մեր հարաբերությունները որակական նոր փուլ կտեղափոխվեն», - ասել է նա:

Հիշեցնենք, որ Սարգսյանը ՀՀ նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո երրորդ անգամ է այցելում Վրաստան։ Առաջին անգամ նա Թբիլիսի էր մեկնել 2018 թվականի մայիսի 26-ին Վրաստանի առաջին ժողովրդավարական հանրապետության հիմնադրման 100-ամյակի տոնակատարությանը: Իսկ 2018 թվականի դեկտեմբերին ՀՀ նախագահը մասնակցել էր Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի երդմնակալության արարողությանը:

Ըստ թեմայի

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Վրաստան մեկնելուց առաջ վրացերեն գրառում է արել
Սարգսյանի այցին ընդառաջ․ Հայաստանն ու Վրաստանը՝ թվերով
Հայաստանի և Վրաստանի դրոշները` դիմակների վրա. Արմեն Սարգսյանն արդեն Թբիլիսիում է
թեգերը:
Արմեն Սարգսյան, Վրաստանի Հանրապետություն

Գլխավոր թեմաներ