20:53 25 հուլիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD483.42
  • GBP664.12
  • EUR568.89
  • RUB6.57
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
43510

ՀՀ վարչապետն ապրիլի 14-ին խորհրդարանում խոսել էր Բաքվում բացված «պուրակի» մասին ու քառատողով դիմել Իլհամ Ալիևին։ Ադրբեջանը երկու օր անց պատասխանել է Փաշինյանին։

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի – Sputnik. Ադրբեջանի արտգործնախարարությունը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանն արձագանքել է նույն ոճով՝ բանաստեղծությամբ` նշելով, որ նրա ասածը բովանդակային մեկնաբանության արժանի չէ:

«Փաշինյանի ոչ մի ասածը բովանդակային մեկնաբանության արժանի չէ։ Ծանր պարտությունից հետևություններ չարած վարչապետ Փաշինյանին պարզապես կդիմենք պոեզիայի լեզվով։ Ինչպես ասում էր Հուսեյն Ջավիդը.

«Եթե լինի անարժան մեկը`

մեր հայրենիքից հող պոկելու ցանկությամբ,

Իմացեք` երկար սպասելու կարիք չի լինի,

Որ ընկնի նրա առաջ», - ասված է Ադրբեջանի արտգործնախարարության հայտարարության մեջ:

Հիշեցնենք` Բաքվում բացվել է որպես ավար վերցված հայկական զրահատեխնիկայի «պուրակ», որը տեղակայվել է հինգ հեկտար տարածքում։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների` այգու մուտքի մոտ կարելի է տեսնել ադրբեջանական բանակի կողմից վերցված ավելի քան 2000 ավտոմեքենաների համարանիշներ, ինչպես նաև բազմաթիվ սաղավարտներ։ Տարածքում կան նաև հայ զինվորների արյունոտ մանեկեններ։ Ալիևը ներկա էր եղել «պուրակի բացմանը» և լուսանկարվել զինվորների սաղավարտների ֆոնին։

Նիկոլ Փաշինյանն ապրիլի 14-ին խորհրդարանում խոսել էր «պուրակի» մասին ու քառատողով դիմել Իլհամ Ալիևին։ 

ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը պատասխանել է Ալիևի հայտարարություններին

Ըստ թեմայի

ՄԻՊ գրասենյակը թարգմանում է Ալիևի ելույթները, որպեսզի ուղարկի միջազգային կառույցներին
Ալիևը խոսել է ՀՀ–ի հետ հարաբերություններում վստահությունն ամրապնդելու մասին
Ալիևը Լուկաշենկոյի միջոցով Երևանին առաջարկում էր փողով լուծել ղարաբաղյան հակամարտությունը
թեգերը:
բանաստեղծություն, Ադրբեջան, Նիկոլ Փաշինյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ