04:46 13 մայիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.27
  • GBP738.12
  • EUR633.77
  • RUB7.03
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
ԱԺ արտահերթ ընտրություններ 2021 (43)
30610

Նիկոլ Փաշինյանը Ռինդ համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է առաջիկա արտահերթ ընտրություններին։

ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի - Sputnik. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է` հունիսի 20-ին արտահերթ ընտրությունների գնալու ճանապարհին հնարավոր բոլոր սցենարները հաշվի են առել։ Փաշինյանն այդ մասին հայտնեց Վայոց Ձորի մարզի Ռինդ համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ապրիլի վերջին տասնօրյակում Փաշինյանը հրաժարական կտա, որից հետո երկու անգամ խորհրդարանը վարչապետ չի ընտրելու։ ԱԺ–ն դրանից հետո համարվելու է լուծարված և տեղի են ունենալու արտահերթ խորհրդարանական ընտրություններ։  

«Ըստ պայմանավորվածության` խորհրդարանի ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներն այդ ընթացքում վարչապետի թեկնածու չեն առաջադրելու, իսկ ընթացակարգերը պահելու համար հենց Փաշինյանն էլ կառաջադրվի վարչապետի թեկնածու։ Հիմա շատ են ասում` բա որ նրանք փորձեն այդ ընթացքում պալատական հեղաշրջման միջոցով իշխանափոխություն իրականացնեն։ Չեն կարող։  Եթե ոմանք թեկնածու առաջադրեն, լուծում կա` խորհրդարանական մեծամասնությունն ինձ կընտրի վարչապետ»,–ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով` եթե որոշ քաղաքական ուժեր թեկնածու առաջադրեն մինչև բուն ընտրությունների փուլը` չուզենալով, որ ժողովրդին հասնի ընտրությունը, ապա «Իմ քայլն» իր քվեարկությամբ թեման կփակի։

Հայտնել էինք, որ վարչապետ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով Վայոց Ձոր է մեկնել։

Հիշեցնենք՝ մարտի 18-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հունիսի 20-ին Հայաստանում ԱԺ արտահերթ ընտրություններ կկայանան: Ավելի ուշ Ազգային ժողովը հաստատեց Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը, ըստ որի՝ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան միայն համամասնական ընտրակարգով։

 

թեմա:
ԱԺ արտահերթ ընտրություններ 2021 (43)

Ըստ թեմայի

Սամվել Բաբայանը մասնակցելու է առաջիկա ընտրություններին
Նորահայտ մարդ–կուսակցությունները. քաղաքագետն ասաց` որն է նրանց դերը ընտրություններում
Փաշինյանը հայտնեց, թե երբ հրաժարական կտա, ու որ դեպքում արտահերթ ընտրություններ չեն կայանա
Ռուսաստանում ակնկալում են, որ Հայաստանում արդար ընտրություններ կլինեն. Մատվիենկո
թեգերը:
Հեղաշրջում, Վարչապետ, Ընտրություններ, Վայոց Ձոր, Հայաստան, Նիկոլ Փաշինյան

Գլխավոր թեմաներ