20:26 11 մայիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.10
  • GBP737.78
  • EUR635.08
  • RUB7.06
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
Ռոբերտ Քոչարյան (468)
69120

ՀՀ երկրորդ նախագահը հիշեցրել է 16 տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունները։

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի – Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Facebook–ի իր էջում անդրադարձել է 2005 թվականի իրադարձություններին, երբ Թուրքիայի այն ժամանակվա վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նամակ էր գրել ՀՀ նախագահին։

«2005 թվականի ապրիլին Հայաստանում պատրաստվում էին մեծ հանդիսավորությամբ ոգեկոչել Հայոց ցեղասպանության զոհերին՝ 90-րդ տարելիցի շրջանակներում։ Նախորդ տարիներին, Հայաստանի իշխանությունների և հայկական դիվանագիտության ջանքերի շնորհիվ, ցեղասպանության ճանաչման գործընթացը մեծ առաջընթաց էր գրանցում»,– նշել է Քոչարյանը։

ՀՀ երկրորդ նախագահի խոսքով` սա չէր կարող չանհանգստացնել հարևան Թուրքիային: Թուրքիայի այն ժամանակվա վարչապետ Էրդողանը ՀՀ նախագահ Քոչարյանին նամակ էր գրել։

«Էրդողանը հուսահատ փորձ էր անում Հայոց ցեղասպանության հարցը հանձնել պատմաբաններին, սակայն ստացավ արժանի կոշտ պատասխան»,– շեշտել է Քոչարյանը։

ՀՀ նախագահը պատասխանում նշել էր. «Երկկողմ հարաբերությունների զարգացման պատասխանատվությունը կրում են կառավարությունները, և մենք իրավասու չենք այն պատվիրակել պատմաբաններին, ուստի մենք կրկին առաջարկում ենք առանց նախապայմանների մեր երկու երկրների միջեւ հաստատել նորմալ հարաբերություններ»։ Էրդողանի կողմից պատասխան չհաջորդեց։

Քոչարյանի խոսքով` դժվար էր պատասխանել քաղաքական առումով գրագետ, փաստարկված և հեռատես նամակին։

թեմա:
Ռոբերտ Քոչարյան (468)

Ըստ թեմայի

Ռուսաստանը դավաճանե՞լ է Հայաստանին. Քոչարյանի պատասխանը՝ Պոզների հարցին
Թուրքիան ամեն ինչ կանի, որ Հայաստանը վերածի Աջարիայի պես մի բանի. Ռոբերտ Քոչարյան
Կրեմլը հաստատում է` Վլադիմիր Պուտինն ու Ռոբերտ Քոչարյանը խոսել են հեռախոսով
թեգերը:
Ռեջեփ Թայիփ Էրդողան, Ռոբերտ Քոչարյան, Թուրքիա, Հայաստան

Գլխավոր թեմաներ