21:34 11 մայիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.10
  • GBP737.78
  • EUR635.08
  • RUB7.06
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
62 0 0

ՀՀ երկրորդ նախագահի խոսքով` Ադրբեջանի նախագահը պարբերաբար հանդես է գալիս Հայաստանի ու հայ ժողովրդի արժանապատվությունը ոտնահարող հայտարարություններով, քանի որ տեսնում է, թե ինչ է կատարվում Հայաստանում։

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի - Sputnik. Որևէ երաշխիք, որ մեր սահմանները պաշտպանված են, չկա։ Իր աջակիցների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը` շեշտելով, որ երկրի սահմանները պետք է պաշտպանի առաջին հերթին այդ երկրի բանակը, զինված ուժերը և անվտանգության համակարգը։

«Հիմա իշխանությունները խոսում են այն մասին, որ ընդհանրապես Ռուսաստանն ունի պարտավորություն` երկկողմ պայմանագրով, որպես մեր ռազմաքաղաքական դաշնակից, պաշտպանելու մեզ։ Այո՛, ունի՛։ Բայց ի՞նչ է նշանակում ռազմաքաղաքական դաշնակից։ Սա նշանակում է` դու ունես բանակ, ինքը ունի բանակ, դուք ունեք պայմանագիր, ստեղծում եք ռազմական դաշինք, որին մասնակցում ես դու քո բանակով և Ռուսաստանն իր բանակով»,– ասել է Քոչարյանը։

Նրա խոսքով` եթե Հայաստանը մտադիր է լուծարել բանակն ու 5 տարի 3 ամիս տևողությամբ հավաքներով ԶՈւ պահել, դա անհնարին է։ Քոչարյանի դիտարկմամբ` Հայաստանը պետք է արագ տեմպերով վերականգնի իր բանակը, հակառակ դեպքում ռազմաքաղաքական դաշինքը իմաստազրկվում է։

Երկրորդ նախագահը նաև արձանագրել է, որ արցախյան պատերազմից անցել է 6 միս, բայց այդ ընթացքում երկրի անվտանգության, ԶՈւ–ի մասին որևէ քննարկում, որևէ իրավական որոշում չի կայացվել։

«Այսօր անվտանգության հարցերում չի արվում ոչինչ»,– ասել է Քոչարյանը։

Ըստ նրա` դա է պատճառը, որ Ադրբեջանի նախագահը պարբերաբար հանդես է գալիս Հայաստանի ու հայ ժողովրդի արժանապատվությունը ոտնահարող հայտարարություններով, քանի որ տեսնում է, թե ինչ է կատարվում Հայաստանում։

Ռոբերտ Քոչարյանի ու Լևոն Տեր–Պետրոսյանի գրասենյակներից պատասխանել են Նիկոլ Փաշինյանին

Ըստ թեմայի

Կրեմլը հաստատում է` Վլադիմիր Պուտինն ու Ռոբերտ Քոչարյանը խոսել են հեռախոսով
Ռոբերտ Քոչարյանի ժամանակ ոչ միայն հույս են տվել Ադրբեջանին, այլև երաշխիք. Փաշինյան
«Ակտիվ քննարկումների մեջ ենք, այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանի հետ». Իշխան Սաղաթելյան
թեգերը:
Զինված ուժեր, Սահման, Ռոբերտ Քոչարյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ