02:10 10 մայիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.09
  • GBP726.75
  • EUR630.68
  • RUB7.05
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
Ապրիլի 24. Հայոց ցեղասպանության չմոռացվող էջը (128)
10101

Քաղաքական գործիչը համարում է, որ արդարությունը հնարավոր է վերականգնել միայն Հայոց ցեղասպանության ճանաչման միջոցով։

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի – Sputnik. Եվրախորհրդարանի փոխնախագահ Ֆաբիո Կաստալդոն Հայոց ցեղասպանության հարցում հստակ դիրքորոշում որդեգրելը էական է համարում ավտորիտար ռեժիմների կողմից ճշմարտությունը խեղաթյուրելու և հասարակությունները բևեռացնելու փորձերը կանխելու տեսակետից: Այս մասին նա խոսել է Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին «Արմենպրեսին» տրամադրված տեսաուղերձում:

«Կան օրեր, որոնք մնացածից առավել են մեզ հիշեցնում այն սարսափելի անկումը, որին ընդունակ է մարդու բնույթը։ Եվ հենց նույն այդ օրերին է, երբ մենք ունենում ենք հույսի կայծ, ավելի խորը իմաստ փնտրելու, դասեր քաղելու կարևոր առաջադրանքը, ինչը մեզ օգնում է ստեղծել մեր ապագան և վստահ լինել որ որոշ իրադարձություններ այլևս երբեք չեն կրկնվի։ Այսօր այդ օրերից մեկն է, և ինձ համար պատիվ է դիմել ուղիղ Ձեզ, ինչը ես անում եմ խոնարհությամբ և զգացվածությամբ։ Ապրիլի 24-ին մենք նշում ենք Ցեղասպանության հիշատակի օրը, հիշում ենք այն վայրագությունները, որոնցով անցել է հայ ժողովուրդը։ Հիշում ենք Հայոց ցեղասպանության զոհերին՝ Ցեղասպանություն, որը բարբարոսական հետևողականությամբ իրականացվեց Օսմանյան կայսրության կողմից՝ սկսած 1915 թվականից»,- նշել է նա։

ԵԽ փոխնախագահն իր համերաշխությունն է հայտնել բոլոր հայերին ու ողջ մարդկությանը՝ կոչ անելով միանալ հայ ժողովրդին և միասին հարգել ոչ միայն այս, այլև բոլոր մյուս ցեղասպանությունների զոհերի հիշատակը։ «Սա կարևոր հնարավորություն է տալիս անդրադառնալ պատմական գիտելիքի և հիշողության անհրաժեշտությանը։ Նման օրերն իսկապես կարևոր են, քանի որ մեզ հիշեցնում են, որ պետք է ողջ ուժով պայքարել խտրականության, ատելության ցանկացած դրսևորման դեմ՝ անցյալ կամ ներկա, անհրաժեշտ է ակտիվորեն և ճիշտ ժամանակին ընդդիմանալ ցանկացած ցեղասպան քաղաքականության` լինի այն նոր սաղմնավորվող, թե արդեն ի ցույց դրված։ Արդարության և հաշտեցման, ինչպես նաև մարդկային հանրության պատմության ընթացքում Ցեղասպանությունների թողած խոր վերքերի ամոքման ճանապարհն առաջին հերթին պահանջվում է Ցեղասպանության հանցանքի միանշանակ ճանաչում։ Այդ իսկ պատճառով ես ԵՄ անդամ բոլոր երկրներին կոչ եմ անում ընդունել Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչող օրենքներ։ Այսօր Թուրքիան նույնպես շարունակում է ժխտել Հայոց ցեղասպանությունը։ Այս պահին ընդամենը 30 երկիր է 1915թ իրադարձությունները ճանաչում այնպես, ինչպես դրանք իրականում եղել են։ Մենք պետք է անենք ավելին։ Ճանաչումը միայն ձևական գործողություն չի, այն ունի շատ ավելի բացառիկ կարևորություն․ լռությունը, երկմտանքը, կեղծավորությունը խարխլում է ժողովրդավարության հիմքերը»,- հայտարարել է Կաստալդոն։

Նա կարևորել է կրթությունը՝ որպես ապագայում նմանօրինակ ողբերգությունները կանխելու գործիք: «Մարդկության սարսափելի էջերը ոչ միայն պետք է հիշվեն, այլև պետք է խորությամբ ուսումնասիրվեն։ Ես մեծապես հավատացած եմ, որ Հայոց ցեղասպանության նման իրադարձությունները՝ ատելության և բռնությունների կանխարգելմանն ուղղված այլ թեմաների հետ մեկտեղ, պետք է պարտադիր կերպով դառնան դպրոցների ուսումնական ծրագրի բաղկացուցիչ մաս։ Այդօրինակ իրադարձությունները վերջին տարիներին գնալով ավելին հաճախ են գրանցվում մեր հասարակություններում և կարող են դադարեցվել միայն հանդուրժողականության, գիտելիքի և կրթության միջոցով»,- նշել է ԵԽ փոխնախագահը։

Նա հույս է հայտնել, որ հաջորդ տարի հնարավորություն կունենա ծաղիկներ դնել Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիրում՝ անմար կրակի մոտ: Կաստալդոն վերահաստատել է իր անսասան բարեկամությունը և համերաշխությունը:

Հիշեցնենք` Հայոց ցեղասպանություն են անվանում Օսմանյան կայսրությունում և նրան հարակից շրջաններում 1915-1923 թթ. տեղի ունեցած հայերի զանգվածային բռնագաղթը և կոտորածներն ու բռնի կրոնափոխումը։

Այդ կոտորածները ծրագրեցին ու կազմակերպեցին երիտթուրքերը, իսկ հետագայում ավարտին հասցրեց քեմալական կառավարությունը։
Միջազգային առաջին արձագանքն այս իրադարձություններին դրսևորվեց Ֆրանսիայի, Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի` 1915թ. մայիսի 24-ի համատեղ հայտարարությամբ, որտեղ հայ ժողովրդի նկատմամբ կատարված բռնությունները բնորոշվեցին որպես «հանցագործություն մարդկության և քաղաքակրթության դեմ»: Կողմերը կատարված հանցագործության համար պատասխանատու էին համարում թուրքական կառավարությանը:

Շուրջ մեկուկես միլիոն հայ սպանվեց 1915-1923 թթ., իսկ մնացյալ հատվածը կա՛մ բռնի կերպով հավատափոխ եղավ, կա՛մ ապաստան գտավ տարբեր երկրներում:

Օսմանյան կառավարության կողմից իրականացված Հայոց ցեղասպանության փաստը հիմնավորվել է, ճանաչվել ու հաստատվել ականատեսների վկայություններով, օրենքներով, բանաձևերով և բազմաթիվ նահանգների ու միջազգային կազմակերպությունների որոշումներով:

Թուրքական սպառնալիքի մակարդակն աճել է. փորձագետներն ահազանգում են «ստորջրյա խութերի» մասին

թեմա:
Ապրիլի 24. Հայոց ցեղասպանության չմոռացվող էջը (128)

Ըստ թեմայի

«Մենք պարտավոր ենք ուղղել մեր մեջքը և հավատարիմ մնալ ինքներս մեզ». ՀՀ նախագահ
Հայ արվեստագետները հիշեցրել են Ցեղասպանության ու կարմիր կակաչներով պատերազմի մասին
Ռեյգանի հայ սպիչռայթերի շնորհիվ ԱՄՆ–ն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը դեռ 1982 թ–ին
թեգերը:
Եվրամիություն, Հայոց ցեղասպանություն

Գլխավոր թեմաներ