00:38 12 մայիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.10
  • GBP737.78
  • EUR635.08
  • RUB7.06
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
14711

Րաֆֆի Համբարյանի խոսքով` անհրաժեշտ է, որ ԱՄՆ քաղաքականությունը առաջնահերթություն տա Արցախի գոյատևմանը, Հայաստանի անվտանգությանը և տարածաշրջանում արդար ու կայուն խաղաղությանը:

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի -Sputnik. ԱՄՆ-ում հայ-ամերիկյան խոշորագույն և ամենաազդեցիկ կազմակերպությունը` Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) ողջունել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը:

ANCA-ի կայքում հրապարակված հայտարարության մեջ նշվում է, որ Բայդենի այդ քայլը լուրջ հարված հասցրեց այս ոճրագործության արդարադատությանն ուղղված Թուրքիայի դարավոր խոչընդոտմանը: Միանալով ԱՄՆ Սենատին և Ներկայացուցիչների պալատին, ԱՄՆ 49 նահանգներին և ՆԱՏՕ-ի գծով տասնյակ դաշնակիցների՝ նախագահ Բայդենը վերջ դրեց Թուրքիայի ժխտողական քաղաքականությանն Ամերիկայի մեղսակցության դարաշրջանին:

«ANCA-ն հույս ունի համագործակցել Բայդենի վարչակազմի հետ, որպեսզի այդ հայտարարությունն օգտագործվի տարածաշրջանի նկատմամբ ԱՄՆ քաղաքականության հիմնարար վերափոխման նպատակով»,– նշել է կոմիտեի նախագահ Րաֆֆի Համբարյանը։

Նրա խոսքով՝ անհրաժեշտ է, որ ԱՄՆ-ի քաղաքականությունը առաջնահերթություն տա Արցախի գոյատևմանը, Հայաստանի անվտանգությանը և տարածաշրջանում արդար ու կայուն խաղաղության հաստատմանը` հիմնված Հայոց ցեղասպանության խնդրի արդարացի լուծման վրա:

Հիշեցնենք` ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ապրիլքսանչորսյան ամենամյա ուղերձում ճանաչել ու դատապարտել է Հայոց ցեղասպանությունը` օգտագործելով հենց «ցեղասպանություն» եզրույթը։

Ադրբեջանի ԱԳՆ–ն Բայդենի հայտարարությունը «ցավալի» է որակել

Ըստ թեմայի

Ցեղասպանության ճանաչումը իրավական հետևանք չի ունենա. Թուրքիայի խորհրդարանի խոսնակ
«Հարգում ենք հայերի հիշատակը, ցավակցում նրանց թոռներին». Էրդողանը դիմել է Մաշալյանին
Ամերիկահայ համայնքը դուրս է եկել փողոց` շնորհակալություն ասելու ԱՄՆ իշխանություններին
թեգերը:
Հայ դատի գրասենյակ, Ջո Բայդեն, ԱՄՆ

Գլխավոր թեմաներ