20:01 24 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD507.90
  • GBP709.23
  • EUR606.64
  • RUB7.03
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
810 0 0

Հունիսի 20-ին հանրապետությունում կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ, եթե Ազգային ժողովը երկու անգամ վարչապետ չընտրի։

ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի – Sputnik․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տվեց։ Քիչ առաջ այդ մասին նա հայտարարեց ուղիղ եթերում իր ուղերձի ընթացքում։

«Քաղաքացիական պայմանագիրը» կմասնակցի արտահերթին․ Փաշինյանը վարչապետի թեկնածուն է

«Ես կարող էի հրաժարական տալ ոչ պարտադիր այսօր, բայց կարևոր համարեցի, որ հրաժարականը տամ հենց այսօր՝ ՀՀ քաղաքացու օրը։ Սա կարևոր խորհրդանիշն է այն բանի, որ այսպիսով ՀՀ քաղաքացուց ստացած իշխանությունը մենք վերադարձնում ենք քաղաքացուն, որպեսզի նա՝ ՀՀ քաղաքացին, որոշի իշխանության ապագա ճակատագիրը ազատ, արդար, մրցակցային ընտրություններով»,- հայտարարեց Փաշինյանը։

Այսպիսով՝ հունիսի 20-ին հանրապետությունում արտահերթ խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն, եթե ըստ Սահմանադրության՝ ԱԺ-ն երկու անգամ վարչապետ չընտրի։

Փաշինյանը նշեց, որ այսօրվա ուղերձում չի ցանկանում անդրադառնալ 2018-ից ի վեր ունեցած հաջողություններին ու պարտություններին։ Խոստացավ՝ առաջիկա նախընտրական շրջանում դրանց անդրադառնալ։

Նրա խոսքով՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը կարևոր է։ 2020թվականին տեղի ունեցած աղետալի իրադարձությունների մասին արտահայտվել են տարբեր քաղաքական ուժեր, հասարակական կազմակերպություններ և այլն։
Միակ սուբյեկտը, որը կարծիք հայտնելու ինստիտուցիոնալ հնարավորություն չի ունեցել, ժողովուրդն է։

«Ժողովուրդը պետք է իր խոսքն ասելու, անցյալի վերաբերյալ գնահատականներ տալու և ապագայի վերաբերյալ որոշումներ կայացնելու հնարավորություն ունենա, արտահերթ ընտրություններն անցկացվում են այդ հնարավորությունն ունենալու համար»,- հայտարարեց Փաշինյանը։

Հիշեցնենք՝ ապրիլի 14-ին Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ հրաժարական կտա ապրիլի 20-ից հետո։ Դրանից հետո խորհրդարանը պետք է երկու անգամ վարչապետ չընտրի։ ԱԺ–ն դրանից հետո համարվելու է լուծարված և տեղի են ունենալու արտահերթ խորհրդարանական ընտրություններ։

Փաշինյանը նաև ԱԺ-ում խոսել էր այն մասին, թե ինչ կլինի, եթե խորհրդարանի ընդդիմադիր կուսակցությունները խախտեն պայմանավորվածությունն ու վարչապետի թեկնածու առաջադրեն։

«Ըստ պայմանավորվածության` խորհրդարանի ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներն այդ ընթացքում վարչապետի թեկնածու չեն առաջադրելու, իսկ ընթացակարգերը պահելու համար հենց Փաշինյանն էլ կառաջադրվի վարչապետի թեկնածու։ Հիմա շատ են ասում` բա որ նրանք փորձեն այդ ընթացքում պալատական հեղաշրջման միջոցով իշխանափոխություն իրականացնեն։ Չեն կարող։ Եթե ոմանք թեկնածու առաջադրեն, լուծում կա` խորհրդարանական մեծամասնությունն ինձ կընտրի վարչապետ»,–ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով` եթե որոշ քաղաքական ուժեր թեկնածու առաջադրեն մինչև բուն ընտրությունների փուլը` չուզենալով, որ ժողովրդին հասնի ընտրությունը, ապա «Իմ քայլն» իր քվեարկությամբ թեման կփակի։

«Ես դրանում ոչ մի կասկած չունեմ». Վանեցյանը` ընտրություններին ընդդիմության հաղթանակի մասին

Հիշեցնենք՝ մարտի 18-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հունիսի 20-ին Հայաստանում ԱԺ արտահերթ ընտրություններ կկայանան: Ավելի ուշ Ազգային ժողովը հաստատեց Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը, ըստ որի՝ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան միայն համամասնական ընտրակարգով։

Ըստ թեմայի

Ո՞ր դեպքում Լևոն Տեր-Պետրոսյանի կուսակցությունը կմասնակցի ընտրություններին
Ռուսաստանում ակնկալում են, որ Հայաստանում արդար ընտրություններ կլինեն. Մատվիենկո
Որ դեպքում ընտրությունները կարող են չեղարկվել, կամ Փաշինյանի սյունիքյան այցի արդյունքները
թեգերը:
Հրաժարական, Նիկոլ Փաշինյան

Գլխավոր թեմաներ