04:51 22 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD513.29
  • GBP711.93
  • EUR610.71
  • RUB7.03
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
156 0 0

Պատգամավորը հույս ունի, որ առաջիկա զարգացումները լարվածության նոր ալիք չեն բերի, քանի որ ամեն դեպքում պատասխանատվությունը գործող իշխանության վրա է։

ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի – Sputnik․ Առայժմ ամեն ինչ գնում է ըստ քաղաքական տրամաբանության։ Sputnik Արմենիայի հետ զրույցում մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը՝ նշեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը։

«Հույս ունեմ, որ զարգացումները չեն տանի դեպի սրացման, որովհետև յուրաքանչյուր դեպքում պատասխանատվությունը բոլոր գործընթացների համար գործող իշխանության վրա է»,- նշեց Աբովյանը։

Նա ընդգծեց ու հիշեցրեց՝ այնուամենայնիվ,պատգամավորական մեծամասնությունը փաշինյանական թևն է։ Նրա խոսքով՝ խորհրդարանական լծակներն, ըստ էության, հենց նրանց ձեռքում են։

Հիշեցնենք՝ այսօր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց իր հրաժարականի մասին։ Ըստ Սահմանադրության՝ ԱԺ-ն երկու անգամ պետք է վարչապետ չընտրի, ինչից հետո խորհրդարանը կլուծարվի։

Հունիսի 20-ին նախատեսվում է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել։ Փաշինյանը հայտարարեց, որ մինչ ընտրություններն ինքը կկատարի վարչապետի պարտականություններն ամբողջ ծավալով։ Նա նաև տեղեկացրեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կմասնակցի ընտրություններին․ վարչապետի թեկնածուն ինքն է։

Դաշնակցությունը կմասնակցի արտահերթ խորհրդարանական ընտրություններին․ ՀՅԴ Գերագույն ժողով

Ըստ թեմայի

Եթե որոշեմ մասնակցել այս ընտրություններին, ապա դա կանեմ իմ դեմքով. Միքայել Մինասյան
«Քաղաքացիական պայմանագիրը» կմասնակցի արտահերթին․ Փաշինյանը վարչապետի թեկնածուն է
Քաղաքացու բերած, քաղաքացու տարած․ Գեղամ Մանուկյանը՝ Փաշինյանի հրաժարականի մասին
թեգերը:
Արման Աբովյան, Հրաժարական, Նիկոլ Փաշինյան

Գլխավոր թեմաներ