02:52 10 մայիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.09
  • GBP726.75
  • EUR630.68
  • RUB7.05
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
50 0 0

Ամենայն հայոց կաթողիկող Գարեգին Երկրորդն այսօր ընդունել է Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեի գլխավորած պատվիրակությանը՝ դեսպան Ժոնաթան Լաքոտի ուղեկցությամբ։

ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի – Sputnik․ Ամենայն հայոց կաթողիկող Գարեգին Երկրորդն այսօր ընդունել է Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեի գլխավորած պատվիրակությանը՝ դեսպան Ժոնաթան Լաքոտի ուղեկցությամբ։ Մայր աթոռի տեղեկատվական կենտրոնը հայտնում է, որ վեհափառը գոհունակությամբ խոսել է երկու ժողովուրդների դարավոր բարեկամության մասին՝ իբրև վկայություն բերելով Հայոց ցեղասպանության տարիներին Եղեռնը վերապրած բազմաթիվ հայորդիներին Ֆրանսիայի կողմից ցուցաբերված աջակցությունը։

Կաթողիկոսը հայ ժողովրդի անունից երախտագիտություն է հայտնել Սենատի ներկայացուցիչներին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված Ֆրանսիայի ջանքերի համար։

«Նորին Սրբությունը նշեց, որ Եղեռնի վիշտը հայ ժողովուրդը նորովի վերապրեց Արցախյան երկրորդ պատերազմից հետո՝ իր սրտում ունենալով զոհված հայորդիների կորստի ցավը։

Ամենայն Հայոց Կաթողիկոսը մտահոգությամբ հաստատեց, որ այսօր էլ՝ հետպատերազմյան շրջանում, ադրբեջանական կողմը հանդես է գալիս ագրեսիվ կեցվածքով՝ շարունակելով սպառնալիքների իր հռետորաբանությունը և վտանգելով փխրուն խաղաղությունը տարածաշրջանում»,- նշված է հաղորդագրության մեջ։

Կաթողիկոսը մատնանշել է նաև եռակողմ հայտարարությամբ ձեռքբերված պայմանավորվածությունների խախտումը Ադրբեջանի կողմից, մասնավորապես գերության մեջ հայտնված զինվորականների և քաղաքացիական անձանց վերադարձի հարցը։

Վեհափառը կարևորել է Արցախյան հիմնահարցի կարգավորման և առկա հետևանքների հաղթահարման հարցում միջազգային հանրության և Մինսկի խմբի համանախագահող երկրների աջակցությունը։

Սենատի նախագահ Լարշեն նշել է, որ իրենց այցի նպատակը Հայաստանի հետ համերաշխության արտահայտումն է։

Այսօր հայ ժողովուրդն ամուր կանգնած է. Ֆրանսիայի պետքարտուղարը Ազնավուրից մեջբերում արեց

«Խոսելով Ցեղասպանությունից հետո Ֆրանսիայում ապաստանած հայերի մասին՝ պարոն Լարշեն իր երախտագիտությունը հայտնեց Ֆրանսիայի համար դժվարին ժամանակաշրջանների հաղթահարման գործում նրանց մեծ ներդրում ունենալու համար։ Իր խոսքի ավարտին պրն․ Ժերար Լարշեն ընդգծեց, որ Հայոց ցեղասպանության ճանաչման գործում իրենք հավատարիմ են Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի՝ քսան տարի առաջ ստանձնած նախաձեռնությանը»,- փոխանցում են Մայր աթոռի տեղեկատվական կենտրոնից։

Ֆրանսիայի Սենատի պատվիրակությունը շրջել է նաև Մայր Աթոռի թանգարաններում, ապա Սուրբ Գայանե վանքում մասնակցել Սուրբ Պատարագի արարողությանը։

Ըստ թեմայի

«Ես հայ չեմ, բայց այս պահին սիրտս հայի սրտի պես է բաբախում»․ Ֆրանսիայի Սենատի նախագահ
ՀՀ ԱԺ –ի ու Ֆրանսիայի Սենատի նախագահները քննարկել են Ադրբեջանում պահվող գերիների հարցը
Ֆրանսիայի նախագահը հայերեն գրառում է արել
թեգերը:
Ֆրանսիա, Հայաստան, կաթողիկոս

Գլխավոր թեմաներ