15:44 12 մայիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.10
  • GBP737.78
  • EUR635.08
  • RUB7.06
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
137 0 0

Երուսաղեմը ճանաչում է 20-րդ դարի սկզբին օսմանցիների կողմից կրած հայերի սարսափելի տառապանքները և ընդգծում, որ աշխարհի ժողովուրդները պետք է երաշխավորեն, որ նման իրադարձությունները այլևս չկրկնվեն:

ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի – Sputnik․ «Հայ ժողովրդի սարսափելի տառապանքն ու ողբերգությունը»․ Իսրայելի արտաքին գործերի նախարարությունն ապրիլքսանչորսյան ուղերձում այսպես բնութագրեց այն, ինչ կատարվել է հայերի հետ 20-րդ դարասկզբին։ «The Jerusalem Times»-ը գրում է, որ Իսրայելը չհետևեց Բայդենի օրինակին՝ այդ կոտորածները «ցեղասպանություն» անվանելով։

«Մասնավորապես, այս օրերին մենք և աշխարհի երկրները պատասխանատվություն ենք կրում այն բանի համար, որպեսզի նման իրադարձություններ այլևս չկրկնվեն»,- ասվում է հայտարարության մեջ:

Նշենք, որ այս հայտարարությունը հաջորդել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ուղերձին։

Պարբերականը գրում է, որ իսրայելական «Եշ Աթիդ» կուսակցության առաջնորդ Յաիր Լապիդը բարձր է գնահատել ԱՄՆ նախագահի այդ քայլը՝ ընդգծելով, որ դա «Բայդենի կարևոր բարոյական ուղերձն էր»։

«Ես շարունակելու եմ պայքարել Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման համար։ Դա մեր բարոյական պատասխանատվությունն է ՝ որպես հրեական պետություն»,- հավելել է Լապիդը:

Ըստ թեմայի

Հայոց ցեղասպանությունը ճանաչելը համարձակ ու ոգեշնչող քայլ է. ՀՀ նախագահը` Ջո Բայդենին
Իսրայելը կարող է ԱՄՆ–ից հետո ճանաչել Հայոց ցեղասպանությունը. Սատանովսկի
Շվեյցարիայում ոգեկոչել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
թեգերը:
Իսրայել, Հայոց ցեղասպանություն

Գլխավոր թեմաներ