21:02 07 մայիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.09
  • GBP726.75
  • EUR630.68
  • RUB7.05
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
123 0 0

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Տարոն Սիմոնյանը խնդիրը մեկնաբանում է որպես իրավաբան` եթե անձը հրաժարական է տալիս, նշանակում է չպիտի նա նույն գործառույթները կատարի։

ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի – Sputnik. Օրենքի տրամաբանությունից բխում է, որ Նիկոլ Փաշինյանը չպիտի լինի վարչապետի պաշտոնակատար։ Այսօր ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Տարոն Սիմոնյանը։

«Օրենքի տրամաբանությունը պահանջում է, որ նույն անձը չլինի։ Բայց օրենքում այդպես խիստ գրված չէ։ Դա միայն մեկնաբանություն է և օրենքի կամ հոդվածի բովանդակությունը բացահայտելու ջանք։ Բնականաբար, ով ոնց ուզում մեկնաբանում է, բայց եթե զուտ մասնագիտորեն ենք վերլուծում, մասնագիտականը պահանջում է, որ եթե անձը հրաժարական է տալիս, նշանակում է չպիտի այն նույն գործառույթները կատարի, ինչ մինչև հրաժարականը։ Հրաժարականի իմաստը հենց դա է»,– ասաց պատգամավորը։

Որպես իրավաբան մեկնաբանելով իրավական խնդիրը` Տարոն Սիմոնյանը միաժամանակ նաև մտավախություն հայտնեց, որ քաղաքական ու լրատվական դաշտը «զբաղվի այդ հարցի քննարկումով», մինչդեռ, նրա խոսքով` օրակարգում շատ ավելի կարևոր խնդիրներ կան։ Իսկ Փաշինյանի հրաժարականի ամբողջ իմաստը նոր արտահերթ ընտրությունների անցկացումն է։

Ինչ վերաբերում է արտահերթ ընտրություններին, Սիմոնյանը հայտնեց, որ «Լուսավոր Հայաստանի» ցուցակը դեռ պատրաստ չէ։

«Ցուցակից նորություն դեռ չկա։ Մենք դեռ չեն որոշել, թե ով է մասնակցելու ընտրություններին, ինչ դասավորվածությամբ։ Ես կուսակցական չեմ, բայց կուսակցությունը հավանաբար համագումար պիտի անցկացնի, որոշում կայացնի և այլն»,– ասաց Սիմոնյանը։

Ընդդիմադիր պատգամավորը նաև նշեց, որ «Լուսավոր Հայաստանում» այս պահին գերիշխում է ընտրություններին միայնակ մասնակցելու տեսակետը։

Արմեն Սարգսյանը ստորագրեց կառավարության հրաժարականն ընդունելու մասին հրամանագիրը

Հիշեցնենք՝ ապրիլի 25-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց իր հրաժարականի մասին։ Ըստ Սահմանադրության՝ ԱԺ-ն երկու անգամ պետք է վարչապետ չընտրի, ինչից հետո խորհրդարանը կլուծարվի։

Հունիսի 20-ին նախատեսվում է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել։ Փաշինյանը հայտարարեց, որ մինչ ընտրություններն ինքը կկատարի վարչապետի պարտականություններն ամբողջ ծավալով։ Նա նաև տեղեկացրեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կմասնակցի ընտրություններին․ վարչապետի թեկնածուն ինքն է։

Ըստ թեմայի

«Հենց հրաժարականը տվեց, հաջորդ օրը սկսելու ենք». Ռոբերտ Քոչարյան
Նախագահի աշխատակազմում ստացել են Փաշինյանի հրաժարականի դիմումը
Քաղաքացու բերած, քաղաքացու տարած․ Գեղամ Մանուկյանը՝ Փաշինյանի հրաժարականի մասին
թեգերը:
Տարոն Սիմոնյան, Հրաժարական, Նիկոլ Փաշինյան

Գլխավոր թեմաներ