10:30 13 մայիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.27
  • GBP738.12
  • EUR633.77
  • RUB7.03
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
62 0 0

Հայաստանի արտգործնախարարը կարճ մեկնաբանեց ապրիլի 29-30-ը Կազանում կայանալիք ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին Ադրբեջանի հնարավոր մասնակցության հարցը:

ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի - Sputnik. ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին ադրբեջանական կողմի մասնակցության հարցում կոնսենսուս չկա։ Այսօր լիտվացի գործընկեր Գաբրիելյուս Լանդսբերգիսի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանը։

ԶԼՄ-ներում տեղեկություն էր տարածվել, որ Եվրասիական տնտեսական միության երկրները քննարկում են ապրիլի 29-30-ը Կազանում կայանալիք ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին ադրբեջանական պատվիրակության հնարավոր մասնակցության հարցը:

«ԵԱՏՄ Միջկառավարական խորհրդի նիստին Ադրբեջանին որևէ կարգավիճակով հրավիրելու վերաբերյալ որևէ կոնսենսուս չկա»,-ասաց Այվազյանը:

Ավելի վաղ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարել էր` չի բացառում, որ պաշտոնական Երևանը վետո դնի ԵԱՏՄ առաջիկա նիստին Ադրբեջանի մասնակցությանը։

Եվրասիական տնտեսական միությունը միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը գործում է 2015 թվականի հունվարի 1-ից: Միության մասնակիցներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը:

Կկանխի՞ արդյոք Հայաստանը Ադրբեջանի մուտքը ԵԱՏՄ

թեգերը:
Արա Այվազյան, Ադրբեջան, Հայաստան

Գլխավոր թեմաներ