00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Կարեն Իգիթյան
Ադրբեջանը շարունակելու է իր զավթողական քաղաքականությունը․Իգիթյան
19:09
2 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բաքվում ոչ միայն հայ զինվորների սաղավարտներն են. գերիների ու պուրակի հարցերը՝ ԵԽԽՎ–ում

© Photo : official site of the Parliament of RAԵԽԽՎ նիստերի դահլիճը
ԵԽԽՎ նիստերի դահլիճը - Sputnik Արմենիա, 1920, 26.04.2021
Բաժանորդագրվել
ՀՀ ԱԺ ԵԽԽՎ պատվիրակության անդամները մանրամասներ են ներկայացրել ԵԽԽՎ նիստում բարձրացված՝ Ադրբեջանին վերաբերող հարցերի ու դրանց արձագանքների վերաբերյալ։

ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի - Sputnik. ԵԽԽՎ գարնանային լիագումար նստաշրջանի 14-րդ նիստում բոլոր ելույթ ունեցողները, բացի Ադրբեջանի ու Թուրքիայի պատվիրակության անդամներից, միանշանակ դիրքորոշում են հայտնել, որ հայ գերիները պետք է անհապաղ վերադարձվեն։ Իսկ ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի նիստում հայտարարություն ընդունվեց՝ կոչ անելով  Ադրբեջանին վերադարձնել հայ գերեվարվածներին և հարգել մշակութային ժառանգությունը։

Президент Армении Армен Саркисян встретился с генеральным секретарем ООН Антониу Гутеррешем (6 апреля 2019). Амман - Sputnik Արմենիա, 1920, 26.04.2021
Արմեն Սարգսյանը գերիների թեմայով նամակ է գրել է ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարին

Նստաշրջանի ընթացքում հայ գերիների անհապաղ վերադարձի անհրաժեշտության մասին հայտարարել է նաև Գերմանիայի ներկայացուցիչ, Եվրոպայի հարցերով պետնախարարը, ընդ որում, դա արել է՝ ի պատասխան ադրբեջանցի պատվիրակի հարցի։

Այս մասին այսօր ԱԺ–ում տեղի ունեցած ասուլիսում հայտնեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԵԽԽՎ–ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը։

«Կարծում եմ՝ այս նստաշրջանի համար մեր պատվիրակությունն իր առջև դրված խնդիրը կատարել է։ Այն է` շարունակել մեծացնել միջազգային ճնշումը ԵԽԽՎ շրջանակներում Ադրբեջանի վրա և այսպիսով փորձել հասնել մեր խնդրի լուծմանը»,– ասաց Ռուբինյանը` հավելելով, որ գերիների վերադարձի միակ ուղին, իր համոզմամբ, Ադրբեջանի նկատմամբ միջազգային ճնշման մեծացումն է։

Պատվիրակության անդամ, ԱԺ պետաիրավական մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն էլ շեշտեց, որ Եվրոպական դատարանը շատ քիչ դեպքերում է դիմում ԵԽ նախարարների կոմիտեին` տեղեկացնելով, որ այս կամ այն պետությունը չի ցանկանում համագործակցել Եվրոպական դատարանի հետ։

«Պետք է ևս մեկ անգամ ընդգծենք, որ Ադրբեջանի չհամագործակցելու մակարդակը հասել է այն աստիճանի, որ դատարանի համար կարիք է առաջացել դիմել Նախարարների կոմիտեին»,– ասաց Վարդանյանը։

Առանց հայ գերիների վերադարձի վստահություն չի լինի․ Լիտվայի արտգործնախարար

Պատգամավորը շեշտեց, որ ԵԽԽՎ նստաշրջանում բավական լուրջ քննարկում է ծավալվել նաև Ադրբեջանում բացված «սարսափելի պուրակի» շուրջ։

«Ելույթների մեծ մասում ընդգծվում էր ոչ միայն գերիների վերադարձի հարցը։ Տվյալ պուրակը վկայում է այն մասին, որ հանձին Ադրբեջանի մենք ունենք ռասսայական խտրականության վրա հիմնված պետություն, որը որևիցե եղանակով չի կարող երաշխավորել ոչ միայն ռազմագերիների, այլև ընդհանրապես ռասսայական հայերի անվտանգ գոյությունը Ադրբեջանի վերահսկողության ներքո որևիցե տարածքում»,– ասաց Վարդանյանը։

Ի դեպ, Բաքվի տխրահռչակ պուրակի թեման ԵԽԽՎ նստաշրջանի իր ելույթում բարձրացրել էր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։ Նա նշեց, որ եվրոպացի պատվիրակներն այդ թեմայից խուսափում էին։

Города мира. Страсбург - Sputnik Արմենիա, 1920, 26.04.2021
Եվրանեսթում բարձրացվել է գերիների հարցը. Ադրբեջանի հակահայկական առաջարկները մերժվել են

«Իմ ելույթից հետո ինձ մոտեցավ ԵԽԽՎ հայտնի պատվիրակ, Ադրբեջանի հարցով համազեկուցող Ստեֆան Շենախը և խնդրեց նկարները նայել։ Ասաց. «Ես միայն առաջին նկարն եմ տեսել, որտեղ Ալիևը մտնում է այդ սաղավարտներով տարածքը»։ Նա ուշադիր նայեց նկարներն ու ասաց, որ ամբողջ Եվրոպայում դա շատ մեծ հնչեղություն է առաջացրել, բոլոր առաջատար պարբերականների առաջին էջերին էր»,– ասաց Մարւքյանը։

Նա նաև համոզմունք հայտնեց, որ Ալիևն այդ պուրակը բացելով՝ օգնեց Հայաստանին ավելի ցցուն փաստերով ներկայացնելու, թե ինչ ռեժիմի հետ գործ ունենք։

«Նրանց մոտ կան ոչ միայն մեր զինվորների սաղավարտները, այլև մեր կենդանի զինվորները։ Հետևաբար, պետք է օր առաջ մեր զինվորները վերադարձվեն այնտեղից։ Այսինքն` այդ փաստարկները մենք սկսեցինք այս ձևով զարգացնել»,– ասաց Մարուքյանը։

Հիշեցնենք, որ ապրիլի 20–ին ԵԽԽՎ–ում քննարկվեց հայ գերիների հարցը։ Քննարկումն անցկացվում էր ընթացիկ հարցերի (current affairs debate) տակ, որը չի ենթադրում որևէ փաստաթղթի ընդունում՝ ի տարբերություն հրատապ հարցերի, որի դեպքում զեկույց է պատրաստվում ու քվեարկվում։ 

Լրահոս
0