11:01 13 մայիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.27
  • GBP738.12
  • EUR633.77
  • RUB7.03
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
13210

Փաստաբանը կարծում է, որ դաշնակցականներին հարցաքննության հրավիրելը կապ ունի ՀՅԴ–ի հայտարարության հետ։

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի – Sputnik. Այսօր Երևան քաղաքի քննչական վարչությունը հարցաքննության է կանչել 5 դաշնակցականի։ Տեղեկությունը հայտնում է փաստաբան Բենիկ Գալստյանը։

«ՀՅԴ գերագույն մարմինը երեկ հանդես եկավ հայտարարությամբ, որով մեր երկրում տիրող իրավական «բարդակի» կապակցությամբ բոլոր անհանգիստ քաղաքացիներին հրավիրեց այսօր՝ ժամը 17:00-ին հավաքվել ՀՀ գլխավոր դատախազության մոտ։ Այդ հրավերին արձագանքեցին բազմաթիվ քաղաքացիներ։ Եվ օ՜ հրաշք։ Այսօր հարցաքննության են կանչվել ՀՅԴ անկյունաքարային դեմքերը՝ Իշխան Սաղաթելյանը, Արծվիկ Մինասյանը, Գեղամ Մանուկյանը, Տարոն Տոնոյանը, Գերասիմ Վարդանյանը։ Совпадение? Не думаю»,– Facebook–ի իր էջում գրել է նա։

Հարցերը մնում են օդից կախված. ՀՅԴ գործիչը` Քոչարյանի հայտարարության մասին

Հիշեցնենք` Իշխան Սաղաթելյանը 2018 թվականի իշխանափոխությունից հետո կարճ ժամանակով (2018 թվականի հունիսի 1-ից մինչև նույն թվականի հոկտեմբերի 3-ը) եղել է Գեղարքունիքի մարզպետը։

Արծվիկ Մինասյանը տարբեր տարիներին եղել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար, էկոնոմիկայի նախարար, բնապահպանության նախարար։

Գեղամ Մանուկյանը «Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրատվական և հասարակական-քաղաքական հաղորդումների տնօրենն է։

Տարոն Տոնոյանը հայտնի վիրաբույժ է։

Գերասիմ Վարդանյանը ՀՅԴ Արտաշատի «Դուման» կոմիտեի ներկայացուցիչն է։

Սիմոնյանն ԱԺ-ում կցանկանար տեսնել Խաչատուր Սուքիասյանին, Արամ Սարգսյանին, ՀՅԴ-ին, ՀԱԿ-ին

 

Ըստ թեմայի

Բոլորը հին են, այդ թվում՝ գործող իշխանությունը․ Էդմոն Մարուքյան
Տեր–Պետրոսյանը դիմում է ՀՀ նախագահին, ՍԴ–ին ու ԱԺ խմբակցություններին
Փաշինյանի համար կարևոր է օրինական հաղթելը. Մարկեդոնովը` քաղաքական դասավորության մասին
թեգերը:
հարցաքննություն, Հայ Յեղափոխական Դաշնակցություն (ՀՅԴ), Հայաստան

Գլխավոր թեմաներ