17:08 18 մայիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD521.55
  • GBP740.81
  • EUR637.23
  • RUB7.08
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
61 0 0

Հայոց ցեղասպանության ճանաչումը ոչ միայն պատմական սխալի շտկում է, այլև հստակ ուղերձ է Թուրքիային՝ այս տարածաշրջանում իր նկրտումներից զերծ մնալու համար:

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի – Sputnik․ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհակալական նամակ է հղել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին՝ հայ ժողովրդի և իր անունից երախտագիտություն հայտնելով Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար:

«Դա համարձակ և ոգևորիչ քայլ է, որին սպասել ենք ավելի քան մեկ դար, և որը կարևոր է ամբողջ աշխարհի հայերի, այդ թվում՝ ամերիկահայերի համար, որոնք իրենց ողջ կյանքի ընթացքում ջանք և եռանդ չեն խնայել հանուն ճանաչման և բոլոր նրանց համար, ովքեր արդարություն են փնտրել»,- նշված է նամակում։

Արմեն Սարգսյանն անդրադարձել է նաև 2019 թվականին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը, որին հաջորդել էր ԱՄՆ Սենատի միասնական որոշումը: Արմեն Սարգսյանն ընդգծել է, որ Միացյալ Նահանգների կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման գործընթացում նախագահի ուղերձը վճռորոշ է:

«Միացյալ Նահանգներն այդ հայտարարությամբ ոչ միայն իր հարգանքի տուրքն է մատուցում՝ ի հիշատակ մարդկության դեմ այդ սարսափելի ոճրագործության զոհերի, այլև դրանով պաշտպանում է մարդու իրավունքները, համընդհանուր արժեքները, ազատությունը և ժողովրդավարությունը»,- ընդգծված է նամակում։

Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն ու դատապարտումը կնպաստեն ողջ աշխարհում ցեղասպանությունների կանխարգելմանը և անպատժելիության վերացմանը:

ԱՄՆ-ի «կտրող-ծակող» փաստարկները, կամ ինչ է թաքնված Հայոց ցեղասպանության ճանաչման հետևում

Նախագահ Սարգսյանը շեշտում է՝ Հայոց ցեղասպանության ճանաչումը ոչ միայն պատմական սխալի շտկում է, այլև՝ հստակ ուղերձ Թուրքիային՝ զերծ մնալ իր նկրտումներից պայթյունավտանգ այս տարածաշրջանում:

Նախագահը նամակում անդրադարձել է նաև հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման հեռանկարներին։ Նրա խոսքով՝ կա ԱՄՆ-Հայաստան հարաբերությունները ուժեղացնելու և երկկողմ ու բազմակողմ օրակարգը համալրելու մեծ ներուժ: Երկկողմ հարաբերությունների համատեքստում նա ընդգծել է տնտեսության, նոր տեխնոլոգիաների, կենսատեխնոլոգիայի, արհեստական բանականության և այլ ոլորտներում համագործակցությունը։

Նախագահն իր լիարժեք պատրաստակամությունն է հայտնել տքնաջան աշխատելու ԱՄՆ գործընկերոջ հետ՝ նշված կարևոր նպատակներին հասնելու համար:

Հիշեցնենք` ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին, ԱՄՆ 46-րդ նախագահ Ջո Բայդենը Օսմանյան Թուրքիայում իրագործված զանգվածային սպանությունները որակեց «ցեղասպանություն»: Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի իր հերթին հայտարարեց, որ խորապես վշտացած է իր ամերիկյան գործընկերոջ հայտարարությամբ։

«Նրանց ներքին գործն է». Պեսկովը` Բայդենի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին

Ըստ թեմայի

Մեր ընդհանուր Կարսը և Սղերդը. ինչպես կարող է թափ առնել Ցեղասպանության ճանաչման պայքարը
Արաբական երկրներն էլ կճանաչեն Ցեղասպանությունը. Եգիպտոսի կաթողիկե եկեղեցու արքեպիսկոպոս
Փորձագետը՝ ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին. Թուրքիան ՆԱՏՕ-ից դուրս չի գա
թեգերը:
Հայոց ցեղասպանություն, Ջո Բայդեն, Արմեն Սարգսյան

Գլխավոր թեմաներ