09:22 13 մայիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.27
  • GBP738.12
  • EUR633.77
  • RUB7.03
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
64 0 0

Փոխվարչապետը կարծում է, որ Հայաստանի և թերակղզու միջև փոխգործակցության հսկայական չօգտագործված ներուժ կա:

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի – Sputnik. Հայաստանը չպետք է որևէ մեկից վախենա Ղրիմի հետ կապեր հաստատելու հարցում, Երևանում լրագրողներին հայտարարել Է Ղրիմի փոխվարչապետ, Ղրիմի Ինքնավար Հանրապետության՝ Ռուսաստանի նախագահին առընթեր մշտական ներկայացուցիչ Գեորգի Մուրադովը:

Նա վստահ է, որ այսօր Հայաստանի և Ղրիմի միջև առկա է տնտեսական, մշակութային համագործակցության հսկայական ներուժ, հատկապես հաշվի առնելով Ղրիմում բազմադարյա հայկական ներկայությունն ու դրանից բխող ավանդական կապերը: Ինչ վերաբերում է նույն Արևմուտքի կողմից հնարավոր հակազդեցությանը, ապա Մուրադովը հիշել է «Դոբրոլետ» ավիաընկերության հետ կապված պատմությունը։

«Եկեք հիշենք «Դոբրոլետ» ավիաընկերության հետ կապված պատմությունը, որը սկսեց դեպի Ղրիմ փոխադրումներ իրականացնել Ռուսաստանի հետ վերամիավորումից հետո։ Այո, ընկերության դեմ պատժամիջոցներ կիրառեցին, ինչը արդյունքում հանգեցրեց դրա սնանկացմանը։ Բայց այդ ժամանակ հավաքվեցին բոլոր ռուսական ավիաընկերությունները՝ «Աերոֆլոտը», «Սիբիրը», «Յամալը» և մյուսները և որոշեցին միաժամանակ չվերթներ սկսել դեպի Ղրիմ։ Արդյունքում ամառային շրջանում մենք մինչև 300 չվերթ ենք ունեցել»,-ասաց Մուրադովը՝ ի պատասխան Sputnik Արմենիայի հարցին։

Նրա խոսքով՝ ավիափոխադրումների դեպքը ցույց է տալիս, որ եթե միասնություն կա, ապա ոչ մի պատժամիջոց և ոչ մի հակազդեցություն սարսափելի չէ:

Տնտեսական համագործակցության հեռանկարները․ ի՞նչը կարող է հետաքրքրել ղրիմցիներին Հայաստանում

Մուրադովը Երևանում է գտնվում «Հայաստանում Ղրիմի օրերի» շրջանակում։ Ի պատասխան մեր այն հարցին, թե հանդիպել է արդյոք նա Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հետ, Մուրադովը հայտարարեց, որ նման առաջարկներ չեն եղել, բայց իր ղարաբաղցի ընկերների հետ հասցրել է հանդիպել:

«Մենք տեսնվում ենք, մենք շփվում ենք և մենք պետք է շփվենք։ Տվյալ դեպքում ես կարող եմ շփվել ոչ միայն որպես պաշտոնյա։ Ես նաև մարդ եմ։ Ինձ անհնար է թելադրել, թե ով պետք է իմ ընկերը լինի, ով՝ ոչ»,-ավելացրեց նա։

Մեկնաբանելով Ուկրաինայի ուղղությամբ Թուրքիայի աճող դիվանագիտական ակտիվությունը, ինչպես նաև Ղրիմը ռուսական չճանաչելու մասին Անկարայի բազմաթիվ հայտարարությունները՝ Մուրադովն ասաց, որ նման սադրանքների հետևում Արևմուտքն է կանգնած։ Նա հիշեցրեց «Ապաօկուպացիայի ղրիմյան հարթակ» նախաձեռնության մասին, որն ամեն կերպ առաջ են մղում Թուրքիան, ԱՄՆ-ն և ԵՄ-ն։ Ղրիմի ներկայացուցիչը դա բացարձակ սադրանք անվանեց։

«Նրանք դրանից ոչ մի լավ բան չեն ստանա՝ բացի սեփական անվտանգության խնդիրներից»,-կարծում է Ղրիմի փոխվարչապետը։

Նա ենթադրում է, որ Թուրքիային ձեռնտու է, որ «Ղրիմը գտնվի քանդվող Ուկրաինայի կազմում» և, Անկարայի տեսանկյունից, այդ դեպքում իրենց «կհաջողվեր վերցնել իրենց պատկանողը»։ Թուրքիային պետք չէ, որ Ղրիմը գտնվի ամուր և կայուն ռուսական պետության կազմում։

Թուրք քաղաքական գործիչներն առաջարկում են ԱՄՆ-ին պատասխանել Ղրիմի ճանաչմամբ

Մուրադովը հիշեցրեց, որ 18-րդ դարավերջին Ռուսական և Օսմանյան կայսրությունների միջև ստորագրված բոլոր պայմանագրերը ոչ ոք չի չեղարկել։ Դրանցում հստակ արձանագրված է, որ Թուրքիան ճանաչում է Ղրիմի ռուսական կարգավիճակը։

Ըստ թեմայի

Դոնբասյան ակնարկներն ու Լուկաշենկոյի պաշտպանությունը․ փորձագետները՝ Պուտինի ուղերձի մասին
Ինչպես են անցել ռուսական ԶՈւ-ի զորավարժությունները Ղրիմում. տեսանյութ
Արևմուտքը շատ լավ գիտի՝ որտեղով է Պուտինն անցկացրել կարմիր գծերը
թեգերը:
Հայաստան, Ղրիմ, Գեորգի Մուրադով

Գլխավոր թեմաներ