16:26 12 մայիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.27
  • GBP738.12
  • EUR633.77
  • RUB7.03
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
45 0 0

Հուշարձանների պահպանման խնդիրը բոլորի պարտավորություն է, և վանդալիզմի ու պղծման ցանկացած արարք ոտնձգություն է համամարդկային արժեքների դեմ։

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի - Sputnik. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը մեկնաբանել է Երևանում Մահաթմա Գանդիի հուշարձանի նկատմամբ վանդալիզմի դեպքը:

«Խստորեն դատապարտում ենք Հնդկաստանի անկախության և պետականության խորհրդանիշ, խաղաղության առաջամարտիկ և հումանիստ Մահաթմա Գանդիի հուշարձանի պատվանդանի կոտրումը և հրկիզումը: Սա սադրանք է՝ ուղղված դարավոր և անկախությունից ի վեր դինամիկ զարգացող հայ-հնդկական բարեկամության դեմ»,-նշված է հաղորդագրության մեջ:

ԱԳՆ-ն հիշեցնում է, որ հուշարձանների պահպանման խնդիրը բոլորի պարտավորություն է, և վանդալիզմի ու պղծման ցանկացած նման արարք ոտնձգություն է համամարդկային արժեքների դեմ, որի իրականացնողները պետք է ենթարկվեն պատասխանատվության օրենքի շրջանակներում:

Ավելի վաղ արձանի հրկիզումը դատապարտել էր Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը։   

Հիշեցնենք, որ ապրիլի 28–ին անհայտ անձինք հրկիզել էին Գանդիի հուշարձանը։ Հայկական մի շարք Telegram-ալիքներ ապրիլի 28-ի երեկոյան հրապարակել էին  լուսանկարներ, որոնցում արձանը կրակի մեջ էր: Իսկ դրանից երկու օր առաջ հուշարձանի վրա հավի ձվեր էին նետել։

Ըստ թեմայի

Նոր սերնդի խաղաղապահները, կամ ինչու Հայաստանը դարձավ հնդկական առաքելության կարևոր երկիրը
«Մի խելագարի պատմություն»․ ինչպես Խոսե Գուրիարանը Հայկական հարցի պատճառով զրկվեց ոտքերից
Ինչո՞ւ նախօրոք չկազմակերպվեց հանրային քննարկում. Մահաթմա Գանդիի վիճելի հուշարձանը Երևանում
թեգերը:
արձան, Մահաթմա Գանդի, Հնդկաստան, Հայաստան

Գլխավոր թեմաներ